08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախագահը ընդունել է Արա Աբրահամյանին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

Հանրապետության Նախագահին Արա Աբրահամյանը ներկայացրել է ս.թ. հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում եւ Արցախում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերի շրջանակներում անցկացվող բազմաբնույթ միջոցառումները, հայկական երկու հանրապետություններում համահայկական այդ կառույցի կողմից ամեն տարի իրականացվող բարեգործական ծրագրերն ու մրցանակաբաշխությունները, Սփյուռքում հայապահպանությանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաեւ համազգային նշանակություն ունեցող ծրագրերի իրագործմանն աջակցության աշխատանքները: Արա Աբրահամյանը նշել է, որ իր գլխավորած կառույցի ուշադրության կենտրոնում են նաեւ երիտասարդության հիմնախնդիրները, որոնք իրենց համար ռազմավարական նշանակություն ունեն:

Այդ համատեքստում Արա Աբրահամյանը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ խոսել է Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի այսօրվա համագումարում, ինչպես նաեւ երիտասարդական պառլամենտի անդամների հետ այս օրերին ունեցած հանդիպման ժամանակ քննարկված հարցերի եւ նախանշված գործողությունների ծրագրի մասին, որը, ըստ նրա, միտված է համազգային նպատակների ու շահերի շուրջ հայ երիտասարդության համախմբմանը, երիտասարդների միջեւ համագործակցության խթանմանը, երիտասարդության դերի բարձրացմանն ու համահայկական նախաձեռնություններում ներգրավվածության մեծացմանը:

Նախագահը ողջունել եւ բարձր է գնահատել Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության գործունեությունը, ընդգծելով, որ համահայկական այդ կառույցի կողմից իրականացվող աշխատանքները կարեւոր են Հայրենիքի հզորացման, աշխարհասփյուռ հայության, այդ թվում՝ երիտասարդության համախմբման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս սատարել կառույցին՝ համազգային նախաձեռնությունների իրականացման գործում:

Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ միության եւ կոնգրեսի ծրագրերին մշտապես աջակցելու համար, կարեւորել նաեւ պետական մարմինների եւ համահայկական այլ կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ