10 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարարին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուոլիկի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Նախարարները եւ համանախագահները շարունակեցին քննարկումները խաղաղ կարգավորման գործընթացի էության վերաբերյալ։

Համանախագահները ընդգծեցին իրենց երեք երկրների հանձնառությունը աջակցելու ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Նրանք վկայակողչեցին ս.թ. հունիսի 18-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների Էնիսկիլենում ընդունված հայտարարությունը՝ հատուկ շեշտելով կողմերին ուղղված կոչը՝ զերծ մնալ որեւիցե գործողություններից եւ հռետորաբանությունից, որոնք կարող են տանել տարածաշրջանում լարվածության աճին եւ հակամարտության սրմանը։

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատեցին իրենց վճռականությունը հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Համանախագահները տեղեկացրեցին, որ նախատեսում են նոյեմբերին այցելել տարածաշրջան՝ Նախագահների հետ քննարկելու մինչեւ տարեվերջ ծրագրված գագաթաժողովին առնչվող հարցեր։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ