23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարվել է ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 26-ամյակի առիթով պարգևատրումների արարողության ժամանակ: Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանները ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Էռնեկյանի հսկողության տակ են գտնվում 49 օդանավակայաններ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից. Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: «Ձե՛րդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության ազգային տոնն ինձ առիթ է ընձեռում, Ձեզ ինչպես նաև Ձեր հայրենակիցներին փոխանցել խաղաղության […]

Այսօր աշխարհի քարտեզի վրա իր հաստատուն տեղն է զբաղեցնում Հայաստանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Դարեր շարունակ պայքարելով աշխարհի քարտեզի վրա իր տեղն ունենալու, ազատ ապրելու իրավունքի համար, 26 տարի առաջ հայ ժողովուրդն, ի վերջո, իրականացրեց իր դարավոր երազանքը՝ վերականգնելով Հայոց անկախ պետականությունը: Եվ այսօր աշխարհի քարտեզի վրա իր հաստատուն […]

Միասնաբար ի զորու ենք կառուցել մեր երազած հայրենիքը. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ   Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր ամենակարևոր պետական տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ: Անկախության 26 տարիները մեր երկրի և ժողովրդի համար լի են եղել փորձություններով, սակայն մեզ հաջողվել է ամրապնդել նորանկախ պետության հիմքերն ու առաջ շարժվել երկրի զարգացման ճանապարհով։ Զարգացման յուրաքանչյուր փուլ […]

Նախագահը բարձրաստիճան այլ այրերի հետ Եռաբլուրում էր (ֆոտո)

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: 

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում քննարկվում է Հայաստանի տնտեսական օրակարգը

Այսօր Երևանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովը: Համաժողովն անցկացվում է 4 ուղղություններով՝ Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում, Արտաքին քաղաքականության օրակարգ, Հայապահպանության հիմնախնդիրներ:    Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ ուղղության առաջին թեմատիկ նիստը անցկացվում է «Հայաստանի տնտեսության զարգացումը և ներդրումները» խորագրի ներքո: Նիստի շրջանակներում ելույթներով են հանդես գալիս Հայաստանի զարգացման հիմնադրամի […]

«Դա լինելու է ամենապատեհ և խորհրդանշական առիթը վերջնական որոշում ընդունելու համար»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է տարբեր ուղղություններով թեմատիկ քննարկումներից մեկին՝ Համահայկական խորհրդի ստեղծման և Հայաստան-սփյուռք գործակցության հետագա զարգացման հարցերին նվիրված աշխատանքային խմբի խորհրդակցությանը: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստան-սփյուռք համաժողովի աշխատանքային խմբի խորհրդակցությանը Հարգելի՛ գործընկերներ, Սիրով կրկին ողջունում եմ ձեզ: Այժմ հանդիպել ենք արդեն […]

Գերմանիայում անդրադարձել են «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության հետ հնարավոր համագործակցության հեռանկարներին

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Ն.Գ. պարոն Աշոտ Սմբատյանը և ՔԱԳՎ թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը  սեպտեմբերի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում հանդիպել են «Լյուֆթանզա գրուպ» ընկերության Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Շուլցի և «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության Արևելյան  Եվրոպայի […]

Միջազգային հանրությունը և հայկական սփյուռքը այլևս պետք է հետամուտ լինեն նոր ռազմավարության. Սերժ Սարգսյան (ֆոտո)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանը: Հանրապետության Նախագահը համաժողովի առաջին լիագումար նիստում հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջին լիագումար նիստում Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ, Ձե՛րդ Սրբություն Մեծի […]

Սերժ Սարգսյանը Թուրքմենստանում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան՝ ներկա գտնվելու երեկոյան մայրաքաղաք Աշգաբատում կայանալիք Ասիական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Մինչ այդ, Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Նախագահ Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` հրավերն ընդունելու և Աշգաբատ ժամանելու համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բարձր մակարդակով կազմակերպված Ասիական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի