09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Երևան ժամանողին կկարողանանք համապարփակ ներկայացնել հայկական աշխարհը. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Երևանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման մրցույթին հայտ ներկայացրած միջազգային չորս ընկերությունների ներկայացուցիչների: Հանդիպմանը քննարկվել են թաղամասի կառուցապատմանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ներդրումային ծրագրի մանրամասներին և տեսլականին: Նշվել է, որ ընկերությունների ներկայացուցիչներն արդեն իսկ ծրագիրը մանրամասն քննարկել են ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, շրջել Հայաստանի […]

Նախագահը ներկա է գտնվել «Երևան շոու-2017» ոսկերչական ցուցահանդեսի և «Ալեքս տեքստիլ» ընկերության նոր արտադրամասի բացման արարողություններին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 5-8-ը անցկացվող «Երևան շոու-2017» ոսկերչական իրերի և ժամացույցների միջազգային 8-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը:  Հանրապետության Նախագահը ոլորտի պատասխանատուների և կազմակերպիչների ուղեկցությամբ շրջել է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կազմակերպած ցուցահանդեսում, դիտել հայրենական և օտարերկրյա ընկերությունների […]

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթական ոլորտի ներկայացուցիչներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսուցչի օրվա առթիվ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հիմնական, ավագ, միջնակարգ դպրոցների ու մասնավոր կրթօջախների, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին:  Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին նվիրված ու սրտացավ աշխատանքի համար, նկատելով, որ վերջիններիս ամենօրյա աշխատանքից է մեծապես կախված եկող սերնդի հայեցի դաստիարակությունն ու հետևաբար` մեր […]

Երևանի քաղաքապետի պարգևներ ու պատվավոր կոչումներ՝ Ուսուցչի օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ միասին Արամ Խաչատրյան համերգասրահում նախօրեին ներկա է գտնվել Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մանկավարժներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով նրանց քաջառողջություն, ընտանեկան ու անձնական երջանկություն և իրենց կրթած ու դաստիարակած սաներով մշտապես հպարտանալու բազում […]

77%-ը չափազանց գոհ է սահմանային կետի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմից

Եվրոպական սահմանային և ափային անվտանգության գործակալության FRONTEX հաճախորդների գոհունակության վերլուծության կենտրոնը Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համատեղ Բագրատաշենի ուղևորների շրջանակում անկախ հարցում է իրականացրել: Միգրացիայի միջազգային կազմակերպության և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությամբ անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել սահմանը հատողների գոհունակությունը միջազգային չափանիշներով կազմակերպվող գործընթացներից: Մասնավորապես՝ հարցվածների 77%-ը չափազանց գոհ է սահմանային կետի […]

Անգնահատելի է ձեր դերը. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը՝ ուսուցչի տոնի առթիվ Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Անգնահատելի է ձեր դերը ոչ միայն գիտելիքների փոխանցման, այլև սերունդների դաստիարակության գործում: Ձեզնից ու ձեր աշխատանքից է մեծապես կախված, թե ինչ արժեհամակարգ կունենա վաղվա մեր հասարակությունը: Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է, որն անսահման նվիրում է պահանջում, ու […]

«Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք երեխաներին»

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ՝   «Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ: Որքան էլ փոփոխվի աշխարհը, ինչ նվաճումներ էլ արձանագրվեն, ուսուցչի կարիք միշտ էլ ունենալու ենք, որովհետեւ միշտ էլ սովորելու կարիք ունենք: Հայտնագործությունների ու տեխնոլոգիաների, հակամարտությունների ու մարտահրավերների մեր ժամանակներում ուսուցիչը կոչված է ոչ միայն պահպանել ոգու ամրությունն […]

Տարոն Մարգարյանը շնորհավորում է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ Սիրելի՛ մանկավարժներ, խորին հարգանքով և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, որն ավանդաբար մեր երկրում նշվում է որպես ձեր  մասնագիտության նկատմամբ առանձնակի հարգանքի դրսևորում: Մենք՝ հայերս, միշտ ենք արժևորել ուսուցչի աշխատանքը, քանի որ  անուրանալի է փորձառու և բանիմաց ուսուցչի դերը հայրենասեր սերունդներ կրթելու և […]

Կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելը յուրաքանչյուր ուսուցչի պարտքն է

Սիրելի ուսուցիչներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական տոնի`  Ուսուցչի օրվա կապակցությամբ:  Իր  կոչմանը հավատարիմ` ուսուցիչը դարերով իր առաքելությունը կատարել է մեծ նվիրումով ու սիրով: Բոլոր ժամանակներում նա եղել է այդ վեհ անվան պահպանողն ու կրողը:  Կրթական համակարգը մշտապես եղել է մեր ժողովրդի և նորանկախ պետության ուշադրության կենտրոնում: Այսօր համակարգը  լուրջ բարեփոխումների փուլում է, և […]

Մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2799» սոցիալական բաղադրիչ-ծրագիրը

Մայրաքաղաքի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում այս տարի արդեն չորրորդ անգամ մեկնարկել է սոցիալական բաղադրիչ-ծրագիրը, որի ընթացքում սոցիալական և հասարակական ամենատարբեր խմբերում ներառված 2799 ընտանիքներ կստանան անհրաժեշտ կենցաղային տեխնիկա: Ծրագրի առաջին օրվա ընթացքում մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում ընտանիքների մի մասն արդեն ստացել է Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներն ու կենցաղային տեխնիկան: «Ցուցակները կազմելիս մենք արել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի