09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը Լաս Վեգասում տեղի ունեցած բռնության դեպքերի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Խոր ցավով տեղեկացա Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած բռնության այս ահասարսուռ դրսևորման մասին, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ դարձավ:  Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ […]

Սերժ Սարգսյանն այցելել է նորաբաց «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է օրթոպեդիայի, սպորտային վնասվածքաբանության և ողնաշարի վիրաբուժության նորաբաց ժամանակակից կենտրոն, որը հիմնադրվել է Հայաստանում դեռևս 2015թ-ից գործունեություն ծավալած «Ուիգմոր Քլինիք» ընկերության կողմից։ Բժշկական կենտրոնը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում գործող «Ուիգմոր Մեդիքալ» ընկերության մեթոդական և ֆինանսական ներդրումների շնորհիվ: Այն տեղակայված է մայրաքաղաքի կենտրոնում՝ պատմամշակութային արժեք ունեցող Պուշկին 56 հասցեում գտնվող հիմնովին վերանորոգված շենքում, որը 1880-ական […]

Սերժ Սարգսյանը օրենքներ է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 28-ին, մի շարք օրենքներ է ստորագրել: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է հետեւյալ օրենքները. – «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջեւ Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, – «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների՝ առանց […]

Կառավարությունում քննարկել են

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Վարչապետը նշել է, որ նախագիծն իր տեսակի մեջ առաջինն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ և կարևոր նշանակություն ունի մեր երկրի ռազմական անվտանգության ապահովման գործում: Նախագիծը հանձնաժողովի […]

Նախագահն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբիին, ով ժամանել է Հայաստան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախարարին խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումին և վարչապետ Հայդեր ալ Աբադիին՝ վստահեցնելով, որ ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանը եղել և […]

Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

 Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Իրաքի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և վստահություն հայտնել, որ Երևանում տեղի ունեցած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստը կնպաստի երկկողմ կապերի  սերտացմանն ու ամրապնդմանը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում համագործակցությունը: «Մենք […]

Արա Բաբլոյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես խոսել են երկու երկրների տնտեսական փոխհարաբերությունների զարգացման մասին: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում ասել է. «Հայաստանն ու Վրաստանը միջազգային ինտեգրման տարբեր ուղիներ են ընտրել, սակայն դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Դասոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին: Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական համագործակցությանը: Գոհունակությամբ փաստելով, որ երկու բարեկամ պետությունների միջև հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են բոլոր ոլորտներում՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկկողմ օրակարգի առաջնայնություններից է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ: Սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի առաջիկա […]

Նախագահն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել արդեն ավանդական դարձած առողջապահական համաժողովի անցկացումը, որը, Նախագահի համոզմամբ, շատ լավ հարթակ է երկու երկրների պետական ու մասնավոր առողջապահական կազմակերպությունների միջև փոխգործակցության զարգացման, ոլորտի արդիական հարցերի շուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի