23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նալբանդյանն ընդունեց Գարո Փալյանին

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փալյանին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են Գարո Փալյանի գործունեությանը, ու կարևորեց նրա մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր:

Տեղի է ունեցել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին նախարարական վեհաժողովի հանդիպումը

2017թ. սեպտեմբերի 6-8-ը ՄԱԿ-ի Ասիական և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հրավերով ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Թաիլանդի թագավորության Բանգկոկ քաղաքում կայացած Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին նախարարական վեհաժողովի բարձրաստիճան հատվածի հանդիպմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի բնապահպանական հարցերին: ՀՀ […]

Վարչապետը Գյումրիում ներկա է գտնվել «Աղավնի» արհեստի կենտրոնի բացմանն ու այցելել Ռուսթավելի փողոցի շինհրապարակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա համայնք և Գյումրի: Կառավարության ղեկավարը նախ եղել է Մաստարա համայնքի պանրի գործարանում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու արտադրատեսականուն: Տեղեկացվել է, որ արդեն 20 տարի գործող գործարանն արտադրում է պանրի մեծածավալ տեսականի, որի մի մասն իրացվում է տեղական շուկայում, իսկ մի մասը՝ Ռուսաստանում: Վարչապետին է ներկայացվել գործարանի ընդլայնման ծրագիրը, […]

Վիգեն Սարգսյանը մասնակցել է

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայ–ռուսական համալսարանում մասնակցել է «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանին և հանդես եկել ելույթով: «Տարածաշրջանային մարտահրավերներ. գոյատևումից դեպի զարգացում» խորագրով ելույթում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին, հարևան պետությունների հետ փոխհարաբերություններին ու դրանց զարգացման հնարավոր ուղիներին:

Երևանում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների չորրորդ փառատոնը

Սեպտեմբերի 16-ին Երևանի Անգլիական այգում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների չորրորդ փառատոնը, որի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ ֆերմերներին ներկայացնել իրենց արտադրանքը: Միջոցառումը կազմակերպվում է Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ Գյուղական կյանքի […]

Նախագահը ընդունել է Բորիս Մինցի անվան ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բորիս Մինցի անվան գլոբալ խնդիրների ռազմավարական լուծումների ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին, ովքեր այսօր Երևանում Հայ-ռուսական համալսարանի գործընկերների հետ միասին կազմակերպել են «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանը: Հանրապետության Նախագահը նստաշրջանին ուղերձ է հղել: Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստան ժամանած առաջատար փորձագետներին և պրոֆեսորներին, անվանի քաղաքական գործիչներին և բարերարներին, […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միխայիլ Շվիդկոյին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին: Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Նալբանդյանն ու Շվիդկոյը հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ մշակութային և հումանիտար փոխգործակցության շուրջ, քննարկել առաջիկայում նախատեսվող համատեղ մշակութային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ մշակութային համագործակցությանն առնչվող […]

Երկրի տնտեսությունը նույնպես կանգնած է նոր մարտահրավերների առջև. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի առթիվ՝ մաղթելով նստաշրջանի աշխատանքներին արդյունավետ ընթացք և օգտակար քննարկումներ: «Բորիս Մինցի ինստիտուտի խորհրդի հարգելի՛ անդամներ, Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հարգելի՛ անդամներ, Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ, Ողջունում եմ «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ […]

Բարեգործական ճաշարանները` քաղաքապետարանի մշտական ուշադրության ներքո

Առանձնահատուկ hոգածության կարիք ունեցող սոցիալական խմբերին օժանդակելու նպատակով մայրաքաղաքում շարունակում  են գործել Երևանի քաղաքապետարանի և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության համագործակցությամբ բացված 18 բարեգործական ճաշարանները: Դրանք, ըստ էության, վերածվել են ցերեկային խնամքի կենտրոնների, որտեղ, մատուցվող ճաշից բացի, նաև իրենց ժամանցն են անցկացնում շփման կարիք ունեցող տարեցները:  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության  վարչությունը մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան […]

Նախագահը ներկա է գտնվել «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի օծումը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի