27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ճկուն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի բացմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայ-ռուսական համալսարանը և Թել Ավիվի Բորիս Մինցի ինստիտուտը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումների, մտքերի և փորձի փոխանակման արդյունքում առաջ են գալիս լուծումներ, որոնք օգտակար են լինում և´ ակադեմիական աշխարհի, և´ կառավարությունների համար՝ […]

«Մեր պետության հենարանն ազգային եւ քրիստոնեական արժեքներն են». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի դասախոսների եւ ուսանողների հետ: Մինչ փոխնախագահի հետ հանդիպումը, ուսանողները ներկա էին եղել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Ողջունելով ուսանողներին ՀՀ Ազգային ժողովում` Էդուարդ Շարմազանովը ներկայացրել […]

Արդարադատության նախարարը նախագահին զեկուցել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր զեկուցել է սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի, այդ թվում՝ սահմանադրական օրենքների նախագծերի մշակման աշխատանքների ընթացքն ու ՀՀ Ազգային ժողով դրանք ներկայացնելու ժամկետները: Հանրապետության Նախագահը սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի մշակման գործընթացում առավելապես կարևորել է դրանց որակի ապահովումը՝ միաժամանակ ընդգծելով, որ համապատասխան նախագծերը կառավարություն կամ […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-վրացական փոխգործակցությանը և երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերին՝ այդ համատեքստում քննարկելով բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:  Հանրապետության Նախագահը կարևորել է հաճախակի փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, լավ հնարավորություն են քննարկելու համագործակցության […]

Իսրայել -Հայաստան առևտրային պալատի նախագահին ներկայացվել է «Շիրակ» օդանավակայանի հնարավոր պոտենցիալը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Իսրայել -Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորիի գլխավորած պատվիրակությանը: Առևտրային պալատի ներկայացուցիչները ՔԱԳՎ պետին ներկայացրել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի հարակից տարածքում լոգիստիկ կենտրոնի ստեղծման մտադրությունը, ձեռնարկած քայլերը և անհրաժեշտ միջոցառումների շարքը: ՔԱԳՎ պետը, ողջունելով Պալատի ներկայացուցիչների կողմից ձեռնարկած ծրագիրը, ներկայացրել է «Շիրակ» օդանավակայանի […]

Արտգործնախարարը հրաժեշտ տվեց

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում դեսպան Շարպանտիեյի ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Իր ունեցած այս նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Շարպանտիեին պարգևատրեց արտգործնախարարության պատվո մեդալով:  Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Ֆրանսիայի […]

Հպարտության զգացումով

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի  կապակցությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բացառիկ պատմական իրադարձության՝ Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի կապակցությամբ: Դեռևս երեք դար առաջ հայ հոգևոր մտքի հսկա Մխիթար Սեբաստացին հիմնեց մի հաստատություն, որը դառնալու էր աշխարհին հայտնի հոգևոր, ուսումնակրթական, […]

«Ցավացրեք» /տեսանյութ/

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզում համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականի ընթացքում կազմել է շուրջ 39.459 մլրդ դրամ, որը հանրապետությունում արտադրված […]

ԵԽ Նախարարների կոմիտեն ընդունեց որոշում՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ

Սեպտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի ղեկավար մարմինը՝ Նախարարների կոմիտեն, ընդունեց Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ․ գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ որոշում, որը հիմնված է ԵԽ քարտուղարության կողմից պատրաստված համանուն զեկույցի վրա: Գործողությունների ծրագիրն առաջարկվող բարեփոխումների փաթեթ է՝ միտված Հայաստանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, արդարադատության և տեղական ժողովրդավարության ոլորտների շարունակական խթանմանը: Վերոնշյալ որոշմամբ Նախարարների կոմիտեն ողջունում է գործողությունների ծրագրի իրականացման […]

Արա Բաբլոյանն ընդունել է «Վերջ երեխաների դեմ բռնությանը» հանրային արշավը նախաձեռնող խմբի անդամներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, ովքեր նախաձեռնել են «Վերջ երեխաների դեմ բռնությանը» հնգամյա հանրային քարոզարշավը, որը համաշխարհային նույնանուն արշավի հայաստանյան նախաձեռնությունն է: Ըստ նախաձեռնող խմբի անդամների՝  ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման նպատակներն ընդգծում են երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձեւերի վերացման անհրաժեշտությունը եւ խրախուսում անդամ պետություններին իրականացնել գործուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի