ԱՀ եւ ՀՀ օրենսդիրներն ամփոփել են երկօրյա համատեղ աշխատանքի արդյունքները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում օգոստոսի 29-ին շարունակվել են ԱՀ խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքները, որոնք համակարգել են հանձնաժողովների նախագահներ Ռուսլան Իսրայելյանը եւ Գագիկ Մինասյանը: Քննարկմանը խորհրդարանականներն անդրադարձել են Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) գործունեության օրենսդրական կարգավորումների առանձնահատկություններին, ԱԺ-ՀՊ համագործակցության իրավակարգավորումներին, խորհրդարանի վերահսկողական գործառույթի արդյունավետության […]