2017-18 ուսումնական տարվան ընդառաջ ողջ հանրապետությունում ընթացող ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները հասել են Արցախ, որոնց մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարԼևոն Մկրտչյանը: Նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուների, դպրոցներիտնօրենների հետ, որի ընթացքում նրանց հետ քննարկել է նոր ուսումնականտարվա հնարավոր խնդիրները, ներկայացրել հիմնականառաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ կատարել «Ուսուցիչ»նախաձեռնությանը: Իր ելույթում նախարարը նշել է, որ ներկայումս կրթության ոլորտիբարեփոխումները թևակոխել են նոր փուլ, ուստի շատ կարևոր է, որ հայկական երկու հանրապետությունների կրթության պատասխանատուները կարողանան դիմակայել կրթության համակարգի առջև կանգնած մարտահրվերներին և միասնական տեսակետ ձևավորենկրթության որակի բարձրացման ուղղությամբ: Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ շուրջ երկու տարի է, ինչ Հայաստանի կրթական համակարգը մտել էվերափոխումների նոր շրջան: Նրա խոսքով` անկախության առաջին օրերիցձևավորվել է ազգային կրթական համակարգ, և բարեփոխումները կրել ենշարունակական բնույթ: Արդյունքում` ձևավորվել է աշխարհի համարչափելի, ընկալելի և հասկանալի կրթական համակարգ: Առհասարակ,Հայաստանի կրթական ոլորտն ակտիվորեն ներառված է միջազգայինկրթական տարածքում, մասնավորապես, եվրոպական քաղաքակրթականհամակարգում, որի մեջ են մտնում նաև ԱՊՀ երկրները: Հայաստանումհանրակրթությունը 12-ամյա է, և ներդրված են չափորոշիչներ, որոնցովայսօր առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը: ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ մշակվել է Կրթության […]