ՀՀ վարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային: Կառավարության ղեկավարը գործնական և կառուցողական է բնութագրել Հայաստանի ու Ռուսաստանի առողջապահական գերատեսչությունների համագործակցությունը, որը համահունչ է երկու երկրների առանձնահատուկ փոխհարաբերությունների տրամաբանությանը: Վարչապետը ողջունել է Երևանում Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի անցկացումը և անդրադարձել ՀՀ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակը ժամանակակից, որակյալ և հասցեական […]