28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երևանում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների չորրորդ փառատոնը

Սեպտեմբերի 16-ին Երևանի Անգլիական այգում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների չորրորդ փառատոնը, որի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ ֆերմերներին ներկայացնել իրենց արտադրանքը:
Միջոցառումը կազմակերպվում է Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը հնարավորություն է ընձեռում գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր տնտեսություններին հանրությանը ներկայացնել իրենց աշխատանքի արդյունքները և յուրօրինակ երկխոսություն հաստատել արտադրողների և քաղաքացիների միջև:
«Յուրաքանչյուր տարի աճում է միջազգային կառույցների և զբոսաշրջիկների հետաքրքրությունը փառատոնի հանդեպ: Այս տարի միջոցառմանը ներկայացված կլինի պետական օժանդակության, միջազգային և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում արտադրված գյուղմթերքը, այդ թվում` նաև օրգանական արտադրանք», – նշել է փոխնախարարը:
«Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանն իր հերթին տեղեկացրել է, որ տարեցտարի փառատոնն ընդլայնում է իր աշխարհագրությունը, ավելանում է թե’ մասնակիցների և թե’ համագործակցող կազմակերպությունների թիվը:
«Գյուղական կյանքի և ավանդույթների առաջին փառատոնին, որն անց է կացվել 2014 թվականին, մասնակցում էին ընդամենը 50 ֆերմերային խմբեր, մինչդեռ այս տարի այն կմիավորի առավել քան 130 ֆերմերային խմբերի, ձեռներեցների և վերամշակող փոքր ձեռնակությունների ներկայացուցիչների ոչ միայն Հայաստանի մարզերից, այլ նաև հարևան Վրաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից», – նշել է Նունե Սարուխանյանը:
Ակնկալվում է, որ այս տարի ավանդական մշակույթի և բերքի տոնի շուրջ Երևանում կհամախմբվեն շուրջ 15 հազար մասնակիցներ և այցելուներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ