09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վարչապետը նոր նշանակում է կատարել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ   10 Հոկտեմբեր 2017, 1146 – Ա ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1247-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետը՝ Արմեն Եգանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայություն գործակալության պետ։   […]

Կայացել է փաստաբանական գրասենյակների ղեկավարների հանդիպումը

2017թ․ հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանական գրասենյակների ղեկավարների հետ հանդիպում։ Հանդիպմանը փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացրել է փաստաբանական գրասենյակների ակումբ ստեղծելու, էքսպո ցուցահանդես կազմակերպելու և այլ հարցերը, որոնք քննարկվել են մասնակիցների կողմից: Ելույթներով հանդես են եկել մասնավորապես փաստաբանական գրասենյակների ղեկավարներ (ներկայացուցիչներ) փաստաբաններ Արմեն Տեր-Տաճատյանը, Թաթուլ Խուդատյանը, Արթուր Դավթյանը, Տարոն […]

Վահան Մարտիրոսյանը ընդունել է «Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 11-ին ընդունեց «Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչներին՝ միջազգային բիզնես ծրագրերի ղեկավար Դանիիլ Ալգուլյանի գլխավորությամբ։ Ներկայացնելով բանկի գործունեության շրջանակներն ու համագործակցությունը տարբեր երկրների տրանսպորտային ոլորտների ծրագրերում՝ բանկի ներկայացուցիչները հույս հայտնեցին համագործակցության եզրեր գտնել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերում: Նախարար Վահան Մատիրորոսյանը ներկայացրեց համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի […]

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային: 2008-ից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հայտարարվեց «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»: ՀՀ-ում Ծխախոտի դեմ պայքարի գործողությունների նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև […]

Ուշադրություն վարորդներին. կազատեն տուրքերից

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին մի շարք հանձնարարականներ տվեց: Հանձնարարականներից մեկը վերաբերվում էր էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման, հարկերից, տուրքերից և գույքահարկից ազատելուն: Վարչապետը նշեց, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ: Կարեն Կարապետյանը […]

Այստեղ արտադրվող գյուղմթերքը մրցունակ է. նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Դարակերտ համայնքում գտնվում Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն: Կենտրոնը հիմնվել է 2014 թվականին՝ Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացման նպատակով: Այստեղ անց են կացվում սեմինարներ և դասընթացներ Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից: Այն ծառայում է նաև որպես հաղորդակցման հարթակ 22 համայնքների 1000-ից […]

Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է աշխատանքային այցով այսօր Ռուսաստանի Դաշնություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահում է հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախատեսվում է, որ նիստում կքննարկվեն քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում և ԱՊՀ գործունեության այլ առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Պետությունների ղեկավարները նեղ կազմով […]

Երևանի ծննդյան օրվա առթիվ բնակարաններ կստանան Ռուբեն Մաթևոսյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը և Սևակ Ավետիսյանը

Հոկտեմբերի 11-ին գումարած Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանին քննարկել և հաստատել է  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշման նախագիծը: Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ, Երևան […]

Նոր նշանակում

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Եգանյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգային ծառայություն» գործակալության պետ։ Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1247-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետը՝ Արմեն Եգանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ»:

Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 11-14-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահը կհանդիպի Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ-ի եւ ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նիստերին: Նախատեսվում են նաեւ աշխատանքային հանդիպումներ ՀԱՊԿ եւ ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակների հետ:  ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի