22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ ԱԺ ապատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ հոկտեմբերի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հյուրերը եղել են նաեւ Հայոց […]

Արցախի Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Հոկտեմբերի 22-ին սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, շարքային Զեյնալով Ջաբբար Ֆիրուդդին օղլուն (Zeynalov Cabbar Firuddin oğlu)։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ զինծառայողը սպանվել է «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետևանքով»։ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ին հայտնեց, որ սա ապատեղեկատվություն է։ Մեզ հետ զրույցում Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նշեց, որ […]

Ժամկետային զինծառայողի մահվան առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է պաշտոնատար անձ

2017թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցից կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը, ով մահացել էր զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո: Նույն օրը հակառակորդի կողմից ապօրինաբար դիտավորությամբ Չ. Մարգարյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ […]

Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. հոբելյանական միջոցառումների վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր հոբելյանական միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երեւանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Հիշյալ միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավելի վաղ Հանրապետության Նախագահի հրամանագրերով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են դրանց անհատական կազմերը, եւ հանձնաժողովներին […]

Հայ-բելառուսական տնտեսական օրակարգի շուրջ հանդիպումներ են կայացել Միսնկում

Հոկտեմբերի 19-ից 21-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելարուսի մայրաքաղաք Մինսկում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակացելու նպատակով: Այցի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում են ունեցել Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վլադիմիր Զինոսվկու հետ:  […]

Ձեզ հետ միասին Հայաստանում որակական փոփոխություններ անելու հնարավորություն ունենք. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) միջազգային համատեղ աշխատաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին: Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ միջազգային աշխատաժողովը նախաձեռնելու համար և նշել, որ կառավարությունը մեծ հույսեր է կապում տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության […]

Լեհաստանի Սենատն ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի` ընդունել է բանաձեւ

Լեհաստանի Հանրապետության Սենատն ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ հոկտեմբերի 19-ի նիստում ընդունել է բանաձեւ:  Բանաձեւում Լեհաստանի Հանրապետության Սենատը շնորհավորում է հայերին ունեցած ձեռքբերումների համար, շնորհակալություն հայտնում լեհական մշակույթում ունեցած ներդրման համար, ինչպես նաեւ Լեհաստանի պատմության մեջ ստեղծագործ ներգրավվածության համար:  Բանաձեւի ընդունումն ուղեկցվել է […]

Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին: Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինը կարևորել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, և այդ համատեքստում քննարկել առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն […]

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2016-2017 թվականներին իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի և անելիքների մասին:  Կոմիտեի նախագահը նախ ներկայացրել է կառուցապատման ընթացակարգերի պարզեցման, էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման, հանրապետության համայնքները տեղական մակարդակի պլանավորման փաստաթղթերով ապահովման (համայնքների խոշորացման […]

Գագաթաժողովից հետո Ադրբեջանը սկսեց կեղծ պնդումներ տարածել. Է. Նալբանդյան

  Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում 2017-10-19 Նորին Սուրբ Օծություն Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա,  Մեծարգո պատգամավորներ, Տիկնայք և պարոնայք, Հարգելի ընկերներ Ողջունում եմ Եվրոպայի հայկական չորրորդ համագումարի մասնակիցներին: Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատերի ներքո՝ նախևառաջ ցանկանում եմ նշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին բանաձևերից մեկը ընդունվել է հենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի