Եթե խելացի չլինենք, լավ ապագա չենք ունենա. վարչապետը՝ ուսանողներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի առջև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Այսօրվա հանդիպումը ցանկանում ենք անցկացնել՝ հաշվի առնելով, որ ձեզնից յուրաքանչյուրը երկրի առջև զգում է իր պարտքն ու պատասխանատվությունը: […]