Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը
Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Կասկածից վեր է, որ մեր հասարակության առավել խոցելի և զգայուն խավերի կողքին մշտապես լինելու ձեզ վերապահված առաքելությունը բավականին բարդ է և պատասխանատու: Ձեր ամենօրյա ուշադրության և խնամքի, հոգածության և աջակցության կարիքն ունեն ինչպես Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերանները, զոհվածների ընտանիքները, […]