26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արա Բաբլոյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին: Արա Բաբլոյանը շնորհավորել է տիկնոջը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում: ՀՀ ԱԺ նախագահը արժեւորել է ԵԱՀԿ ջանքերը տարածաշրջանում անվտանգություն եւ կայունություն հաստատելու գործում: Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւորում […]

Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ

Հանրապետության Նախագահը էկոնոմիկայի նախարարի, գործարանի ղեկավարության և հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց գործարանի արտադրամասերում, ծանոթացել «Հ և Տ Հակոբյաններ» ընկերությանը պատկանող «Դիլիջան» գարեջրի գործարանում կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին ու ստեղծված աշխատատեղերին: Նախագահին ներկայացվել է, որ 10 մլն լիտր արտադրական հզորությամբ գործարանի ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2,5 մլրդ դրամ: Գործարանը, որի կառուցումը […]

Վարչապետն ընդունել է Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալին

 Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ Երևանում անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները կնպաստեն երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կարևորելով հատկապես տնտեսական ոլորտում փոխգործակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ երկկողմ առևտրաշրջանառության մակարդակը գտնվում […]

Բելառուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկը եւ հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են […]

Նախագահը ներկա էր «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված՝ «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բացել են ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը: Երկու երկրների արտաքին գործերի նախարարների, այլ պաշտոնատար անձանց և հյուրերի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը […]

ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում էր

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 13-ից 19-ը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում: Պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի մի շարք ռազմաուսումնական հաստատություններ, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին: Այցի շրջանակում Արտակ Դավթյանը հանդիպել է նաև ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի […]

«Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը». Էդուարդ Շարմազանովը՝ բելառուս գործընկերոջը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 20-ին հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական եւ տնտեսական կապերին առնչվող հարցեր: […]

Դավիթ Հարությունյանի մոտ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 17-ին ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին: Պատվիրակության կազմում են եղել Վենետիկի հանձնաժողովից պրոֆեսոր Պերե Վիլանովա Թրիասը, Պիեր Գարոնը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից՝ Ալեքսեյ Գրոմովը և Վասիլ Վաշչանկան:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, անդրադարձել դրա մի շարք դրույթներին և […]

Նախագահը ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Կնոլին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և վերահաստատել հայ-նիդերլանդական բարեկամությունն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով առավելագույնս ամրապնդելու Հայաստանի շահագրգռվածությունը: Նախագահը մեծապես կարևորել է նաև համագործակցությունը միջազգային կառույցներում:  Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել երկու բարեկամ երկրների միջև […]

Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է    Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսին և ծրագրերի համակարգող Գոհար Մուսաելյանին:   Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու  Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը: Մասնավորապես՝  անդրադարձ է կատարվել «Կայուն քաղաքաշինական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի