09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարները

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ  Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:   Նշվել է, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը հյուրընկալել է շուրջ 4000 մասնակիցներ և հյուրեր աշխարհի 23 երկրներից: «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի ընթացքում փակված գործարքների գումարը գերազանցել է 200 հազար դոլարը, իսկ մրցանակային ֆոնդը գերազանցել է նախատեսված 40 հազարը և հասել 50 […]

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացմանն ուղղված հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են նաև քաղաքի ու մարզի ղեկավարությունը: Քննարկվել են Գյումրիի պատմական կենտրոնի վերականգնման նպատակով ստեղծված «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի օրինակով Վանաձորի հետ կապված նմանատիպ ֆոնդի հիմնման հնարավորություններն ու հեռանկարները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծված աշխատանքային խմբին առաջիկայում ներկայացնել համապատասխան […]

Հայ-ուզբեկական հնարավորություններ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Ուզբեկստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Սանատուլա Բեկենովին։ Նախարար Կարայանը ողջունել է Սանատուլա Բեկենովին և նշել, որ տնտեսական հարաբերությունների համատեքստում մեծ չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել։ Ուզբեկստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և […]

Տրանսպորտային շաբաթ

Նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ-2017» ամենամյա միջոցառմանը:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ–2017» ամենամյա միջոցառմանը։ «Տրանսպորտային շաբաթ–2017»-ը ներառում է տրանսպորտի բնագավառի առավել նշանակալի միջոցառումների համալիր, որին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարներ, արտասահմանյան տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների, բանկերի, […]

Վարչապետի մոտ քննարկվել է Վանաձորի զարգացման «մաստեր պլանը»

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Վանաձոր քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որը մշակվել է Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետների կողմից՝ առկա հայեցակարգի հիման վրա: «Մաստեր պլանն» իր մեջ ընդգրկում է քաղաքի գրավչությունն ու ներդրողների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող շուրջ մեկ տասնյակ վայրեր: Զեկուցվել է, որ ստեղծվել […]

Վարչապետի մոտ քննարկել են

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էր նաև հանրային կապերի և մարկետինգի ոլորտում աշխարհում առաջատար կազմակերպություններից մեկի՝ բրիտանական M&C Saatchi գովազդային գործակալության տնօրեն Անելի Բեդին: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ի սկզբանե նշված ընկերության հետ համատեղ […]

Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք. Ս. Սարգսյան

Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 2-ին, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին: Նույն […]

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախ

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:  Նախագահ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող […]

Կառավարությունում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել կառավարության տնտեսական բլոկի նախարարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ կարևորել է գերատեսչությունների ակտիվ աշխատանքը դիվանագիտական ներկայացուցիչությունների, այդ թվում՝ Հայաստանում հավատարմագրված և արտերկրում մեր երկրի դիվանագետների հետ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գերատեսչությունների ներսում պետք է համապատասխան հարթակներ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհանիսին՝ երկրի Միավորման օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի