04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գերմանիայում անդրադարձել են «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության հետ հնարավոր համագործակցության հեռանկարներին

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Ն.Գ. պարոն Աշոտ Սմբատյանը և ՔԱԳՎ թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը  սեպտեմբերի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում հանդիպել են «Լյուֆթանզա գրուպ» ընկերության Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Շուլցի և «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության Արևելյան  Եվրոպայի և ԱՊՀ երկրների հարցերով փոխնախագահ Դմիտրի Զայցևի հետ:

        Հանդիպման ընթացքում Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայում արձանագրած ցուցանիշները, ներկա դինամիկան և անդրադարձել է գերմանական ընկերության հետ հնարավոր համագործակցության հեռանկարներին: 

        Դմիտրի Զայցևն իր հերթին ներկայացրել է «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության կողմից իրականացվող գործունեությունը, այդ թվում նաև՝ ընկերության օտարերկրյա պետություններում գտնվող արտադրական հզորությունները:

        Հանդիպմանը քննարկվել են նաև նշված ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում գործունեության ծավալման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև հետագա աշխատանքների կատարման ընթացքին: 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ