19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Միասնաբար ի զորու ենք կառուցել մեր երազած հայրենիքը. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր ամենակարևոր պետական տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ:

Անկախության 26 տարիները մեր երկրի և ժողովրդի համար լի են եղել փորձություններով, սակայն մեզ հաջողվել է ամրապնդել նորանկախ պետության հիմքերն ու առաջ շարժվել երկրի զարգացման ճանապարհով։

Զարգացման յուրաքանչյուր փուլ իր հետ բերում է նոր մարտահրավերներ, որոնց հաղթահարումն ավելի է ամրապնդում մեր պետությունը՝ այն դարձնելով ավելի գրավիչ ու մրցունակ։  Այս նոր փուլի հրամայականն է ժամանակակից և առաջադեմ երկիր ստեղծելը, Ազատ, Անվտանգ, Արդար ու Խելացի Հայաստան ունենալը։

Համոզված եմ, որ այս նպատակի իրագործման համար  մենք ունենք բոլոր  անհրաժեշտ նախադրյալներն ու ամենակարևորը՝ մեր ստեղծարար ժողովրդի ներուժը։ Վստահ եմ, որ միասնաբար ի զորու ենք կառուցել մեր երազած հայրենիքը։ Եվ ուզում եմ, որ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները վստահ լինեն, որ դա մեզ հաջողվելու է:

 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ համախմբող մեծ ուժ ու խորհուրդ ունեցող այս տոնի կապակցությամբ,  մեր ժողովրդին մաղթում  եմ խաղաղություն, բարօրություն և առաջընթաց։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ