06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Հայաստանի և Արցախի ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժություններին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արևելյան սահմանային զորամասերից մեկը, մասնակցել՝ սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը: Հանրապետության ղեկավարն այնուհետ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, […]

ՊՆ հրամանով հանձնաժողով է ստեղծվել

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Զորակոչի ընթացքում քաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների և բողոքների ընդունման համար հանձնաժողովի […]

Մահացածը վաշտի հրամանատար էր

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզում այսօր “Օպել” մակնիշի ավտոմեքենայի հրդեհի հետեւանքով  Երևան-Սևան ավտոճանապարհային մահացածը ՀՀ ՊՆ N զորամասում  որպես վաշտի հրամանատար աշխատող 27-ամյա Գրիգոր Գրիգորյան է:

Հայկական բանակի ռեկորդակիր զինվորը

ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Արտավազդ Հակոբյանն այսօր` հոկտեմբերի  20-ին, Հրթիռահրետանային զորքերի օրվա առթիվ սահմանել է երկու նոր ռեկորդ: “Կամուրջ”» կատարած դիրքում (мост) Արտավազդը նախ երկու ձեռքերով փորի վրա պահել է 157 կգ ծանրություն, ապա մեկ ձեռքով նույն դիրքում` 76 կգ ծանրություն: “Մեկ ձեռքովը նոր ռեկորդ էր, իսկ մյուսը թարմացրեցի, մինչ այդ ռեկորդը 147 կգ […]

Վերջին շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում խախտվել է շուրջ 250 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1000-ից ավելի կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի […]

Հայաստանը պետք է ակտիվ մասնակցի տարածաշրջանի գործընթացներին. քաղաքագետ

‘Սրանք կայունություն և խաղաղություն պարտադրող միջոցառումներ են և բարոյահոգեբանական տեսանկյունից՝ հիմնարար ապահովություն ստեղծելու միտում, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ կա բանակ, որն ընդունակ է իրեն պաշտպանելու’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` խոսելով Արցախում մեկնարկած զորավարժությունների մասին: Ըստ փորձագետի` սրանք ոչ թե հնարավոր պատերազմի մասին են վկայում, այլ ուղղակի վտանգները կանխելու համար են: Իսկ քաղաքագետ Հրանտ […]

ԼՂՀ Մարտակերտի շրջանում դիտարկում կիրականացվի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հոկտեմբերի 23-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի  ղեկավարությամբ: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ […]

Հայխաղաղապահներն իրենց բացառիկ փորձն ու հմտությունն են փոխանցել ՀԱՊԿ գործընկերներին

Հոկտեմբերի 17-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքի մերձակայքում գտնվող”Իլիյսկսի” զորավարժարանում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության”Անխախտ եղբայրություն-2012″ պայմանական անվանվամբ առաջին համատեղ խաղաղապահ զորավարժությունը: Զորավարժություն թեման է եղել Հավաքական անվտանգության տարածաշրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ զորքերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստումն ու վարումը: Այն անցկացվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների օպերատիվ […]

Իտալիան և Հայաստանը կհամագործակցեն պաշտպանության բնագավառում

Հոկտեմբերի 16-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությունը: Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից  հետո տեղի է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Հանդիպման […]

Լյովա Մնացականյանը` ԶՈւ գլխավոր շտաբի պետի նոր տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, որոշել է Գեներալ-մայոր Լյովա Մնացականյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լյովա Հենրիխի Մնացականյանը ծնվել է1965թ. սեպտեմբերի 14-ին ԼՂՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի