01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Մեկ շաբաթվա ընթացքում շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ  200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման […]

ՀՀ եւ Բելառուսի ՊՆ-ների միջեւ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել

Նոյեմբերի 26-ից 30-ը Երեւանում անցկացվել է հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության գերատեսչությունների, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաեւ ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները: Նիստը վարել են Հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը եւ բելառուսական մասի նախագահ, Բելառուսի Հանրապետության պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ […]

Հրատապ. ադրբեջանցի գերուն հայկական կողմը հանձնում է /վիդեո/

Քիչ հետո հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում տեղի կունենա նոյեմբերի 12-ին սահմանը հատած ադրբեջանցի Թելման Ջավանշիր Օղլու Ալիեւի հանձնումը ադրբեջանական կողմին: Ամենայն հավանականությամբ նա մառախուղի պատճառով է շփոթել ճանապարհը եւ անասուններին փնտրելիս մոլորվել է եւ հատել հայկական սահմանը: 41-ամյա հովիվը, ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, խուլ ու համր է: Սակայն որոշ տեղեկությունների համաձայն չի բացառվում, որ նա […]

Պատժել ՊՆ պաշտոնյաներին. ՄԻՊ

Տասը տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը և պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը: Սակայն արդեն յոթ ամիս է, ինչ Պաշտպանության նախարարությունից ոչ մի կերպ չեն արձագանքում սպայի պահանջին: Մինչդեռ Կա­­ռա­վա­րու­թյան կողմից հաստատված որոշմամբ կա հստակ պահանջ, […]

Նորակոչիկի ծնողները վախենում են բարձրաձայնել

Հայաստանում նորակոչիկների ծնողները դեռ դժգոհ են բժշկական հանձնաժողովների աշխատանքից: Henaran.am-ի զրուցակիցը, որը Արարատի մարզից է` դժգոհեց, որ  որդին տառապում է անբուժելի հիվանդությամբ, սակայն նրան բանակ են զորակոչում: Ինչքան էլ զարմանալի է, նա խնդրեց դեռ չհրապարակել իր կամ որդու անունը: “Կարողա գործին չօգնի գրելդ, տղաս էլ գնա բանակ, սկսեն նեղելը, դրա համար եմ ասում”,-ասաց մայրը` ավելացնելով, […]

Զինվորները լքել են զորամասը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի  տեղեկություններով, օրեր առաջ 4 զինվորներ լքել են Տավուշի մարզի զորամասերից մեկը, եւ այդ պատճառով զորամասում սկսվել են ստուգումներ: Թերթը, տեղեկությունը ճշտելու համար դիմել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ով հերքել է լուրն ասելով, որ նման բան գոյություն չունի, ինչ վերաբերվում է ստուգումներին ՊՆ խոսնակը ասել է, որ դրանք բնական կատարվող գործընթացներ են:

Հայաստանում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փորձագիտական խումբը

Նոյեմբերի 25-ից հերթական այցով Հայաստանում է գտնվում ՀՀ ԶՈՒ անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացի հարցերով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի, ԱՄՆ ծովային հետեւակի Եվրոպական հրամանատարության, ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համատեղ փորձագիտական խումբը: ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ԱՄՆ ծովային հետեւակի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչները անցկացրել են մի շարք բրիֆինգներ` նվիրված սերժանտական […]

Նոր պաշտոնանկություններ

Չնայած երեկ Պաշտպանության նախարարությունը հերքել էր, որ նախարարության  նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության եւ գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վարդան Թունյանը ազատվել է աշխատանքից գոմեշի մսի պատմության հետ կապված, բայց մեր տեղեկություններով, նա առաջիկայում ներգրավվելու է այդ քրգործում: Բացի նրանից, մոտ օրերս նոր պաշտոնանկություններ են սպասվում նախարարությունում: Նրանք ըստ էության “կկրճատվեն”, սակայն այս կամ այն […]

Սեյրան Օհանյանը պաշտոնական այցով մեկնել է Աֆղանստան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Աֆղանստանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադիի, Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՅՍԱՖ) հրամանատարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Նիք Քարթերի, ԱՅՍԱՖ-ի հյուսիսային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Էրիխ Փֆեֆֆերի հետ: Հանդիպումների ընթացքում […]

Իսրայելը փորձարկել է “Դավիթի պարսատիկը”

Իսրայելը հաջողությամբ անց է կացրել հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի` “Դավիթի պարսատիկի”(David’s Sling) փորձարկումը, հաղորդում է”Associated Press”-ը: Այն նախատեսված է միջին հեռավորության հրթիռների ոչնչացման համար, որոնց գործողության շառավիղը 40-300 կմ է: Փորձարկման ընթացքում մարտկոցը հաջողությամբ ոչնչացրել է փորձնական հրթիռը:  ՀՀՊ-ան նոր համակարգը համատեղ մշակվել է իսրայելցի մասնագետների եւ ԱՄՆ-ի մասնավոր ֆիրմայի կողմից: Ամենայն հավանականությամբ, այն կընդգրկվի Իսրայելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված