15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

60-ամյա հուսահատ կնոջ հույսը նախագահն է

Սիսիանցի 60-ամյա Ռոզա Հովսեփյանը պատրաստվում է  բաց նամակով  դիմել Հանրապետության նախագահին: Նրա վերջին հույսն ու հավատը Սերժ Սարգսյանն է:

Henaran.am-ի հետ զրույցում տիկին Ռոզան նշեց, որ իր որդուն` պայմանագրային զինծառայող Գեւորգ Հովսեփյանին առանց պատճառի զորացրել են:

“Դուստրս ժամանակին, պատերազմի տարիներին պաշտպանել է հայրենի սահմանները, փոքր որդիս խաղաղապահ զորքերում է ծառայում: Միջնեկ որդիս նույնպես զինվորական է: Մի խոսքով, բոլոր էրեխեքս ծառայում են հանուն Հայաստանի Հանրապետության”,-ասաց Ռ. Հովսեփյանը:

Նրա խոսքով, մեկ շաբաթ էր, ինչ Գեւորգի հրամանը կար: Բայց Սիսիանի զորամասի հրամանատար Ալիկ Ցաքանյանը  կանչում է, ասում, որ պայմանագիրը չեղյալ է հայտարարվել: “Առանց որեւէ պատճառի: Չեմ հասկանում, եթե պաշտպանության նախարարը հրամանը տալիս է, հրամանատարը ինչ իրավունքով է նման հայտարարություն անում ”,-ասաց տիկին Ռոզան:

Գեւորգ Հովսեփյանի խնամքին երկու անչափահաս երեխա կա, եւ միակ եկամուտի միջոցը զինվորականի աշխատավարձը պիտի լիներ: “Ինչ անենք հիմա, ոնց յոլա գնան, հույսս նախագահն ա”,-հուզված ասաց Ռոզա Հովսեփյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ