20-ամյա զոհված զինվորն ընտանիքի միակ արու զավակն է
Հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գրիշա Խաչատրյանի ծնողների միակ արու զավակն է:Նրանց ընտանիքը ապրում է Սառնակունք գյուղում: “20 տարեկան տղա է, տան փոքրը, 3 քույր ունեն ամուսնացած են, իրենք իրենց ընտանիքներով: Գրիշան էլ պատմության ֆակուլտետում էր սովորում, խելոք, քաջ տղա […]





































