12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ռուսական կողմից ասել են՝ Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված պետք չէ անհանգստանալ

Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի անդամները բարձրացրել են ՌԴ-ի կողմից՝ Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, որ այդ հարցը բարձրացրել են և ոչ իշխանական, և իշխանական պատգամավորները:

Նաղդալյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանին զենք վաճառելու խնդիրը նախկինում ևս բարձրացրել են ռուս գործընկերների հետ այլ նիստերի, հանդիպումների ժամանակ: ՛՛Ասել ենք՝ մենք անհանգստացած ենք, որ այդ սպառազինությունների վաճառքը անցնում է սահմանը ու ռուս պաշտոյաներն ասացին, որ դա վերահսկվում է, անհանգստության պատճառներ չունենք մենք այդ իմաստով՛՛,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ