20-ամյա զոհված զինվորն ընտանիքի միակ արու զավակն է
Հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գրիշա Խաչատրյանի ծնողների միակ արու զավակն է:Նրանց ընտանիքը ապրում է Սառնակունք գյուղում:
“20 տարեկան տղա է, տան փոքրը, 3 քույր ունեն ամուսնացած են, իրենք իրենց ընտանիքներով: Գրիշան էլ պատմության ֆակուլտետում էր սովորում, խելոք, քաջ տղա էր ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը: Գրիշան բանակ էր զորակոչվել Երեւանի պետական համալսարանից ու մեկ տարվա ծառայող էր:
“Չեմ կարող ասել կհուղարկավորեն Սիսիանի զոհվածների պանթեոնում, թե հենց գյուղում, բայց միաժամանակ հպարտ եմ, որ գյուղը նման զավակներ է ծնում”,-ասաց համայնքի ղեկավարը:
Հիշեցնենք, որ տարածած հաղորդագրության մեջ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: