26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գալուստ Սահակյանը իր հեռախոսն է առաջարկել զինվորներին

ԱԺ նախագահը Գալուստ Սահակյանն օրերս Արցախում էր, նա զինվորական համազգեստով ացելել էր սահմանապահ զինվորներին: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը նշեց, որ առաջին գծում կանգնած զինվորները շատ վճռական են տրամադրված: ՛՛Բավական լուրջ հագեցած էին զինվորական դիքերը, բոլոր պայմանները ստեղծված էին զինվորների համար, սանիտարահիգենիկ պայմանները, ամեն ինչը տեղը տեղին էր, և բոլորովին նրանք մտահոգված չէին, որ ինչ որ բան է կատարվում, և իրենք պետք է սրտնեղվեն դրանից՛՛,-ասաց նա:

Սահակյանը հայտնեց, որ իր հեռախոսը տվել է զինվորներին, որ զանգեն իրենց հարազատներին, բայց պարզվեց, որ նրանք ամեն օր հնարավորություն ունեն տուն զանգել ու խոսել իրենց հարազատների հետ: Նա ժպտալով հավելեց, որ իր հեռախոսից չեն օգտվել զինվորները, որովհետև բոլորն էլ կապը պահպանելու հնարավորություններ ունեն: ԱԺ նախագահը հանդիպել է մոտ 500 զինվորների հետ, նրանք բազմաթիվ հարցեր են ուղղել Գալուստ Սահակյանին, և որևէ տրտնջոց չի եղել նրանց կողմից, որևէ մտահոգություն չի եղել, որ կանգնած են սահմանին: ՛՛Զինվորական հագուստ էի հագել, որովհետև դա տպավորություն է թողնում զինվորների վրա, ինձ համար միևնույն է՝ զինվորական հագուստով կգնայի, թե սովորական հագուստով: Իհարկե, խաղ ու պար չի սահմանին կանգնելը, այնպես չի, որ դա երջանկության հետևանք է, բայց զինվորները վճառական էին ու ոգեշնչված՛՛,- ասաց Գալուստ Սահակյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ