03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Քարվաճառի ուղղությամբ ներթափանցման փորձ կատարած հակառակորդի դիվերսիոն խմբի անդամներ ձերբակալված են

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրության, ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին. Սերժ Սարգսյան. Tert.am

Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինյան La Nacion պարբերականին։ Tert.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ Նախագահն ասել է, որ Հարավային Ամերիկա կատարած իր այցի նպատակը տարածաշրջանային համերաշխության ամրապնդումն է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, որը նշվելու է 2015թ.-ի ապրիլին։ ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը շատ է մտահոգվում, […]

Ադրբեջանն ահագնացող տեմպերով սպառազինություններ է ձեռքբերում

”Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավոր է խնդրի վերջնական լուծումից հետո: Խաղաղապահները  պետք է կանգնեն այդ դիքրերում խնդրի փոխըմբռնելի լուծումից հետո, հիմա հնարավոր չեմ համարում դա”,-այսօր ասուլիսում, խոսելով ռուս խաղաղապահների տեղակայման մասին, ասաց ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ-ի անդամ Արթուր Բաղդասարյանը: Վերջինս ԼՂՀ-ի շուրջ նկատում է մեծածող լարվածություն, և կարծում է, որ բանակցային գործընթացը պետք է […]

Ռուսաստանը կես տարվա ընթացքում 5,6 միլիարդ դոլլարի զինամթերք է վաճառել

Այս տարվա ընթացքում Ռուսաստանը վաճառել է 5,6 միլիարդ դոլլարի զենք ու զինամթերք: Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը ՌԴ ռազմական-տեխնիկական հանձնաժողովի նստաշրջանի ժամանակ` գրում BBC-ի ռուսական բաժինը: Զենքի արտասահմանյան պատվերները կազմել են 50   մլդ դոլլար: Անցած տարում զինամթերքի վաճառքի ընդհանուր գումարը կազմել է 15,7 մլդ դոլլար:

Պաշտպանության նախարարը եղել է հենակետերում

Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամասերում ու մարտական հենակետերում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, հետեւել է զորամասերում ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին: Սեյրան Օհանյանը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, խրախուսել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած եւ կարգապահ զինծառայողներին: […]

Ս. Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՊՆ խորհրդի նիստին

Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աստանայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր և ստորագրվել են համապատասխան որոշումներ: Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ իր գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր:

Պորոշենկոն նոր պաշտպանության նախարար և շտաբի պետ է նշանակել

Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն է տվել Վալերի Գելետեյին երկրի պաշտպանության նոր նախարար նշանակելու մասին նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկին: Այս մասին գրում է  unian.net կաըքը: Բացի այդ, գլխավոր շտաբի նոր ղեկավար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Վիկտոր Մուժենկոն: Որոշմանը կողմ են քվեարկել 386 պատգամավորներից 327-ը: Պորոշենկոն նրան բնութագրել է որպես հակաահաբեկչական գործողության ընթացքում իրեն հերոսաբար դրսեւորած անձնավորություն:

Սաուդյան Արաբիան 30 հազար զինվոր է ուղարկել Իրաքի սահման

Սաուդյան  Արաբիան 30 հազարանոց զորք է տեղակայել Իրաքի հետ սահմանին` տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նախօրեին ‘’Ալ Հադաս’’ հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքի բանակի մի քանի ստորաբաժանումներ զորքերը Սիրիայի եւ Սաուդյան  Արաբիայի սահմանից հեռացնելու հրաման են ստացել: Հիշեցնենք, «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» շարժմանը միացել են կառավարությունից դժգոհ իրաքյան սունիները: Գրոհայինները վերջին շաբաթում Իրաքի միանգամից մի քանի […]

Պատերազմի վտանգ չկա

‘’Հայաստանը ունի այն ներուժը` ինչը, որ ստիպում է Ադրբեջանին չանցնել լայնածավալ ռազմական գործողությունների’’: Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ ռազմական փորձագետ Գևորգ Պետրոսյանը: Անդրադառնալով վերջին շրջանի ադրբեջանական բանակի զորավարժություններին, նա նշեց, որ զորավարժությունը բանակի մարզման ձևերից է և.’’հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, ապա զորավարժություն անցկացնելը բնական երևույթ է’’ – ասաց պարոն Գևորգյանը: Նա նաև ավելացրեց, […]

Անակնկալ հանդիպում զորամասի ճաշարանում. օրվա տեսանյութը /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի աջակցությամբ Երեւանի թիվ 106 դպրոցի 6-րդ ա դասարանի աշակերտներն ու ծնողները ճանաչողական այցով Արցախում են: Նրանք լինում են զորամասերում, ծանոթանում զինվորականների առօրյային, ճաշում նրանց հետ: N զորամասում՝ ճաշի ժամանակ ծնողներից մեկը հանկարծակիի եկավ տեսնելով քեռու տղային՝ Էդմոն Խաչատրյանին: Նա Արցախի այլ զորամասերից մեկում  է ծառայում եւ եկել էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի