03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Շատ թույլ է պատերազմի վերսկսման հավանականությունը. Իրանի դեսպան

՛՛Մենք դեմ ենք ցանկացած բռնության ու ծայրահեղականության, ցանկացած տարաձայնություն պետք է լուծում ստանա խաղաղ, բանակցային ճանապարհով, երկխոսության միջոցով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին՝ խոսելով սահմանին հակառակորդի վերջին օրերի ակտիվացումից:   Դեսպանը նշեց, որ այսօր կան միջազգային սկզբունքներ, և բռնությունը որևէ իմաստ այլևս չպիտի ունենա, ու այդ սկզբունքները […]

Դիվերսանտների ներթափանցումը կկանխվի. Սեյրան Օհանյան

Այսօր հուլիսի 17-ին մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին առաջարկեց ներկայացնել վերջին օրերին սահմանին ստեղծված իրավիճակը: Նախարարի խոսքով, 1994թ-ի հրադադարից հետո Ադրբեջանի կողմից ոտնձգություններ եւ լարվածություն միշտ եղել են: Այդ լարվածությունը վերջին տարիներին տեղափոխվել է Հայաստանի հյուսիս- արեւելյան շրջան` Տավուշի մարզ:  Օրերս տեղեկություններ ստացվեցին, որ Քարվաճառում կան […]

Զինվորական կենսաթոշակների վերաբերյալ փոփոխություն. հաշմանդամության զինվորական կենսաթոշակի համար կգործի 1.89 գործակիցը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է ՛՛Պետական կենսաթոշակների մաuին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՛՛ հարցը: Նախատեսվում է, որ կսահմանվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի համար վարձատրության չափ սահմանված չլինելու դեպքում նրա հաշմանդամության զինվորական կենսաթոշակի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափերը հաշվարկելիս հիմք ընդունել պայմանագրային ծառայության շարքային կազմի ՛՛ավագ սերժանտ՛՛ […]

Ես ապրել եմ ուզում.հացադուլ կառավարության դիմաց /լրացված/վիդեո/

Henaran.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՛՛Աղբյուր Սերոբ՛՛ ջոկատի անդամներից Վարդան Թաթարյանը (Արջուկ) հացադուլ է հայտարարել: Նա հացադուլն անում է Կառավարության շենքի դիմաց և այս պահին պատրաստ է պահանջները ներկայացնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: 16:50 Ազամարտիկը մեզ հետ զրույցում նշեց, որ դժգոհ է իր կենսաթոշակից, և այսօր առավոտյան դիմել է Պաշտպանության նախարարություն, սակայն քանի որ այնտեղ ոչ մի […]

Արդեն հարուցված է քրեական գործ, և ձերբակալված անձինք կան. Կոստանյանը՝ Քարվաճառի դիվերսանտներից /վիդեո/

՛՛Դա ԼՂՀ տարածքն է և ՀՀ իրավապահ մարմինները չունեն որևէ իրավասություն, ինչքանով ես տեղյակ եմ արդեն հարուցված է քրեական գործ այդ փաստի կապակցությամբ, և ձերբակալված անձինք կան՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝  ի պատասխան հարցի, թե ՀՀ գլխավոր դատախազությունը ինչ քայլեր է ձեռնարկելու ՀՀ-ում հայտնված դիվերսանտների հետ կապված: Ինչ վերաբերում է […]

Ադրբեջանցիները խուճապ առաջացնելու նպատակ ունեն.Վարդան Դևրիկյան /վիդեո/

Սահմանների վրա լարված իրավիճակ է: Ինչ ձևով է պետք հասարակությանը ինֆորմացիա մատուցել: Այս և նմանատիպ հարցերի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց գրականագետ Վարդան Դևրիկյանը: Ըստ Դևրիկյանի  մենք ականատեսն ենք դառնում Ադրբեջանի կողմից հնգաստիճան քայլերի.”Առաջին քայլը դիրքային հրետակոծություններն են: Երկրորդը՝ ֆուգասային արկերով և մեծ տրամաչափի գնդացիրներով գնդակոծումը, որը ոչ միայն դիրքերին էր խփում, այլ […]

Սեյրան Օհանյանը ցավում է, որ մարտական ընկերները քննադատում են /վիդեո/

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասաց, որ ադրբեջանական կողմը միշտ էլ փորձել է ակտիվ լինել եւ լարվածություն ստեղծել առաջին գծում: “Իհարկե ներքաղաքական եւ միջազգային խնդիրներ իրականացնելու համար նաեւ, փորձելու են ազդել այն կառույցների վրա, ովքեր զբաղվում են Ղարաբաղյան խնդրով, չհասկանալով, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն մեր ժողովուրդը երբեք չեն ուզում երկրորդ անգամ […]

”Մեզ համար վտանգը ոչ թե Ադրբեջանն է, այլ մենք` հայերս” /վիդեո/

‘’Ուր են ազատամարտիկները, ինչի դուրս չեն գալիս փողոց, որ ասեն` մենք պատրաստ ենք գնանք պատերազմի, այնպես են արել, որ տվյալ անձինք հիասթափվել են”,-այսօր ասուլիսում ասաց ”Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Նա նշեց, որ պատերազմից հետո պետք էչ երկիրը կարգի բերել, ժողովրդին արժանապատիվ կյանք մատուցել, իսկ այսօր իշխանությունները պետք է մտածեն խրամատներն ամրացնելու, ավելի ժամանակակից զենքեր […]

Հերթական անհաջող մանիպուլյացիան Ադրբեջանի կողմից

Արբեջանական կողմը հերթական անգամ աղավաղում է ինֆորմացիան, և իրենց բանակի վթարի ենթարկված մեքենան ներկայացնում է, թե իբր հայկական ռազմական մեքենա են ոչնչացրել: Նկարում հայկական մեքենայի փաստը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, քանի որ ադրբեջանական մամուլը մի քանի օր առաջ տեղեկություն էր տարածել, որ վթարի է ենթարկվել ադրբեջանական ռազմական մեքենա և կան տուժածներ: Դեպքի մասին տեղեկատվությունը կարող […]

Քարվաճառում դիվերսիոն խմբի բոլոր անդամները գերեվարվել են կամ ոչնչացվել

ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:  Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: Դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի