03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարը

Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանագոտու եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: ՀՀ ԶՈւ եւ ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում եւ ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է […]

Իրավիճակը շփման գծում վերահսկվում է

Օգոստոսի 2-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում` ադրբեջանական Քեմեռլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Բարեկամավան գյուղը: Հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի եւ Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: ՀՀ զինված […]

Արցախյան ազատամարտի վետերանները պատրաստ են կրկին մեկնել առաջին գիծ/վիդեո/

Արցախյան ազատամարտի վետերանները պատրաստ են կրկին մեկնել առաջնագիծ: Այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ազատամարտիկները բնակչությանը դիմեցին կոչով, որ չպետք է խուճապի մատնվել, սահմանին Ադրբեջանի ստեղծած լարվածության պայմաններում հայկական զինված ուժերը ունակ են զսպել թշնամուն: Վետերանները ցանկանում են իրենց փորձով կիսվել երիտասարդ զինվորների հետ և այդ պատճառով դիմում են նախագահին, որպեսզի իրենց թույլատրի […]

Ռուսաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է Ղարաբաղի շփման գծում իրավիճակի սրացմամբ

՛՛Լուրջ անհանգստացած ենք Ղարաբաղյան շփման գծում իրավիճակի կտրուկ սրացմամբ, ինչը մարդկային զոհերի է հանգեցրել: Խորին ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին՛՛, – ասված է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական կայքում տեղադրված է հայտարարության մեջ: Հայտարարությունում նաև նշվում է.՛՛Վերջին օրերի իրադարձությունները դիտարկում ենք իբրև հրադադարի վերաբերյալ և քաղաքական ուղիներով խնդրի կարգավորմանը հասնելու լրջագույն պայմանավորվածությունների խախտում: Հետագա էսկալացիան անթույլատրելի է: […]

Նոր դիվերսիա. մեկ զոհ՝ հայկական կողմից, 3 զոհ եւ 7 վիրավոր հակառակորդից

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրության, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:  Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ […]

Դաս հակառակորդին. շարքային Քամալյանը անզեն է պայքարել /վիդեո/

ԼՂՀ ՊԲ-ի տարածած տեսանյութում ՊԲ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել հուլիսի 31-ին՝ հակառակորդի հարձակման ժամանակ:  ՊԲ զինծառայողը անզեն հարձակվել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին,ձեռնամարտ սկսել և ստիպել վերջիններիս փախուստի դիմել: Դիտեք տեսանյութը:

Արծիվները Արցախի դիրքերում էին /ֆոտո/

 «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`  «Հայոց Արծիվներ»     ՀՀԿ,  www.hayocartsivner.am) 2014 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության եւ  Հայաստանի  Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաեւ սահմանագծի մարտական հենակետերում մինչեւ դեկտեմբեր կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, […]

Հանդիպեց պաշտպանության նախարարը

Հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով պարոն Հ. Սալբերին` պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ Եվրամիության ներկայացուցչի առաքելությունը կնպաստի հարավկովկասյան տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը եւ տարածաշրջանային համագործակցության խթանմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կարծիքների փոխանակման […]

Հարձակում հակառակորդի կողմից. հակառակորդը ետ է շպրտվել, ունենք 2 զոհ

Հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ. հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից:   Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:   Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում […]

Սեյրան Օհանյանը Սյունիքում էր /ֆոտո/

  Հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով ԼՂՀ-ում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջին շրջանում հակառակորդի ակտիվացման փորձերի հետ կապված` պաշտպանության նախարարը անձնակազմին տվել է մեթոդական ցուցումներ եւ առաջադրել համապատասխան խնդիրներ:  Աշխատանքները հուլիսի 30-ին շարունակվել են Սյունիքի մարզում: Պաշտպանության նախարարին Սյունիքում բարձրաստիճան հրամանատարներից բացի ուղեկցում էր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի