20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նոր դիվերսիա. մեկ զոհ՝ հայկական կողմից, 3 զոհ եւ 7 վիրավոր հակառակորդից

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրության, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: 

Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների, ադրբեջանական կողմը տվել է առնվազն 3 զոհ եւ 7 վիրավոր, ինչպես նաեւ մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր եւ այլ տեխնիկական միջոցներ: 

Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաեւ հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը: 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Զ. Գեւորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ