11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սեյրան Օհանյանը Սյունիքում էր /ֆոտո/

  Հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով ԼՂՀ-ում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջին շրջանում հակառակորդի ակտիվացման փորձերի հետ կապված` պաշտպանության նախարարը անձնակազմին տվել է մեթոդական ցուցումներ եւ առաջադրել համապատասխան խնդիրներ:

 Աշխատանքները հուլիսի 30-ին շարունակվել են Սյունիքի մարզում: Պաշտպանության նախարարին Սյունիքում բարձրաստիճան հրամանատարներից բացի ուղեկցում էր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

  Բանակային ստորաբաժանումների աշխատանքներին տեղում ծանոթանալուց եւ հանձնարականներ տալուց բացի քննարկվել են ՊՆ-Սյունիքի մարզպետարան գործակցության հարցեր:

Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայք-էջը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ