03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Երբեք չհուսահատվեք ու չերկնչեք, քանզի հակառակորդը ոչ մի գերազանցություն չունի մեր նկատմամբ. Մովսես Հակոբյանի կոչը /վիդեո/

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի  հրամանատար Մովսես Հակոբյանը  կոչով դիմել է պաշտպանության բանակի անձնակազմին: Կոչը Արցախի հեռուստատեսության տեսանյութում՝ այստեղ:

Ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարը՝ կիրառելով հրաձգային, խոշոր տրամաչափի զինատեսակներ

Օգոստոսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 5-6-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 56 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7175 կրակոց: […]

Կանխվել է հերթական դիվերսիոն փորձը. հակառակորդը ունի մեկ զոհ եւ վիրավորներ

Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  պաշտպանության բանակի մամուլի ծառայության, Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արեւելյան՝ Մարտունու /Յուսուֆջանլու/ ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ  ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում, հակառակորդը տալով մեկ զոհ /Սահիլ Յաշարօղլու Թառլանլը/ եւ վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Բացի վերոնշված դիվերսիոն […]

Այսօր ես հպարտ եմ ՀՀ Զինված ուժերով. Սեյրան Օհանյան

“ՀՀ պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ զոհված զինվորների ծնողներին եւ հարազատների: Յուրաքանչյուր զինծառայող բանակի ղեկավարության որդին է, մեր կրտսեր եղբայրը”,-այսպես սկսեց օգոստոսի 6-ի մամուլի ասուլիսը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ դիմելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից նախաձեռնած դիվերսիաների արդյունքում զոհված զինվորների ծնողներին եւ հարազատներին:  Նախարարը մեկ առ մեկ հիշեց […]

Այց զինվորական հոսպիտալ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը եւ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը օգոստոսի 5-ին այցելել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այցելության նպատակը հակառակորդի կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման տարբեր դեպքերի ընթացքում հրազենային վիրավորումներ ստացած եւ հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին տեսակցելն էր: Սեյրան Օհանյանը,  Հերմինե Նաղդալյանը, […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 600 կրակոց

 Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 […]

Ադրբեջանական բանակը 2 զինվոր էլ է կորցրել

Ինչպես հայտնում է haqqin.az-ը կայքը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում ‘’դժբախտ պատահարների հետևանքով’’ մահացել է 2 զինծառայող` 1995թ. ծնված Սամեդով Մուրադ Մահիր օղլուն և 1992թ. ծնված Ջավիդ Ջալիլ օղլի Մամեդովը: Վերջիններս մահացել են ‘’զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով’’: Երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկությունը հաստատել է։

Զոհվել է կրտսեր սերժանտ Արամ Գրիգորյանը

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տեղեկությունների համաձայն, այսօր հակառակորդի դիպուկահար կրացից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կ-ստ Արամ Մկրտիչի Գրիգորյանը, ծնված 1971թ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը  կիսում է ծանր կորստյան վիշտը, հավերժ փառք մեր դիրքապահներին: Այս տեղեկությունը Ֆեյսբուքի իր տարեգրքում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Սահմանագոտում՝ առանց փողկապի. Շարմազանովը այցելեց հրետակոծվող համայնքներ.Orer.am

Orer.am կայքը գրում է. Այսօր Նոյեմբերյանում հետաքրքիր իրադարձություն էր. մայիսի 6-ին զոհված ոստիկանների հուշարձանում տեղի ունեցավ հայկական բանակի նորակոչիկների երդման արարողությունը: Միջոցառումը մարդաշատ էր. ներկա էին նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Երդման արարողությունից հետո Շարմազանովը մարզպետին հարցրեց՝ ո՞ր համայնքներում է ամենաթեժ իրավիճակը: Տեղեկանալով՝ ցանկություն հայտնեց այնտեղ մեկնելու: Լրատվամիջոցներ Երևանից […]

Հրադադարի խախտման ցանկացած դեպք պատժվելու է ամենայն խստությամբ. պաշտպանության նախարարություն

Օգոստոսի 3-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքեր ներթափանցելու եւ դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, հայկական ուժերի եւ խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները տարբեր տրամաչափի զենքերից: Հայկական ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել` տալով մարդկային կորուստներ, բոլոր կրակահերթերը լռեցվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի