03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Թուրքիան եւ նորաստեղծ Իսլամական պետությունը. ի՞նչ վտանգ կա Հայաստանին

Երեկ իսլամական պետության զինվորականները հերթական ամերիկացի լրագրողի սպանության տեսանյութը հրապարակեցին: Հիշեցնենք, Իսլամական պետությունը, ինչպես այն անվանում են արևելյան մամուլում, փաստացի իրեն հռչակել է խալիֆայություն: Այն գտնվում է Իրաքի եւ Սիրիայի սահմանային տարածքում : Արեւելագետների փաստմամբ՝ այն եղել է ԱՄՆ-ի կողմից ստեղծված ծրագիր՝ Բաշար Ասադի իշխանության դեմ: Արևելագետ Հայկ Քոչարյանը կարծում է, որ Խալիֆայությունը ավելի վաղ […]

Քաղաքացիների ընդունելություն Պաշտպանության նախարարությունում

Սահմանված կարգի համաձայն` յուրաքանչյուր ամիս ՀՀ պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 12 քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղղված դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին առավելապես սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին:  Քաղաքացիների հերթական ընդունելությանը […]

Սեյրան Օհանյանը ընդունել է Անջեյ Կասպրչիկին

Ս.թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրադրությանը և փոխադարձ վստահության ամրապնդման միջոցներին առնչվող հարցեր: 

Սեյրան Օհանյանը ընդունել է Սյուզի Կենտիկյանին

Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է բռնցքամարտիկ, թեթև քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանին: Նախարարը ողջունել է չեմպիոնուհուն և շնորհակալություն հայտնել միջազգային ասպարեզում հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար: Ս. Կենտիկյանը պատմել է Հայաստան այցելության, իր առաջիկա պլանների մասին, տեղեկացրել, որ պատրաստվում մենամարտի, որը կնվիրվի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին:  

Մենք գտանք մեր իրականության հերոսներին, որոնց փնտրում էինք. Ս. Օհանյան

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Սիրելի՛ հայրենակիցներ  Երբեւէ չունենալով բնական մեծ հարստություններ` մեր ազգը մշտապես «դատապարտված է եղել» իր իմաստնությամբ ու գիտելիքի ուժով ճանապարհ հարթելու: Այսօր էլ հայի ազգի գոյությունն ու ապագան կախված է իր զավակների բարձր կրթվածությունից ու մտքի նվաճումներից: Այս առումով Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի եւ դպրության օրը, մեր […]

Ռուսաստանն Ուկրաինայում զինված միջամտություն չի ցուցաբերի. Լավրով

Ուկրաինայում տիրող իրավիճակին Ռուսաստանի կողմից զինված միջամտություն տեղի չի ունենա: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքինգործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: “Զինված միջամտություն չի լինի: Մենք կողմ ենք այս ողբերգության, այս ծանր ճգնաժամի բացառապես խաղաղ կարգավորմանը”,- ասել է Լավրովը` նշելով, որ գլխավորն այն է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը Կիեւից պահանջեն դադարեցնել խաղաղ բնակչության դեմ […]

Ձերբակալվել է շարքային զինծառայող

2014թ. օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով նախատեսվածհանցագործությունկատարելուկասկածանքով /մարտականհերթապահությունկամմարտականծառայությունկրելուկանոններըխախտելը՝որնառաջացրելէծանր հետեւանքներ/ ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը:

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և Պաշտպանի զինծառայողների իրավունքների հարցերով նորանշանակ տեղակալ Արմեն Գրիգորյանին: Սեյրան Օհանյանը Պաշտպանի տեղակալին շնորհավորեց պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՊՆ-ՄԻՊ համագործակցության զարգացման հեռանկարները և ի հայտ եկող խնդիրներին համատեղ օպերատիվ արձագանքելու կարողությունների կատարելագործման հետ կապված […]

Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր

Բաքվում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր: Այս մասին Irakan.info-ի հետ զրույցում տեղեկացրել է Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը: Նրա խոսքով` Հակոբը օգոստոսի 26-ից արդեն Ադրբեջանի տարածքում չէ, տեղափոխվել է երրորդ երկիր:  Հիշեցնենք, որ 2013թ.-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, հայ-ադրբեջանական շփման գծում չկողմնորոշվելով տեղանքում, պատահմամբ հատել էր […]

Օգոստոսի 28-ին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 28-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց:  ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի