03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Այսօր բացառված է լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսել. Սեյրան Օհանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ այսօր շատերը այցելում են զորամասեր, ինչ-որ բաներ են հայտարարում, սակայն նրանց գործը չի երևում, խոսք է մնում: Ըստ պատգամավորի` այսօր կարելի է մարտական հերթապահություն կրող դիրքապահների համար պայմանների բարելավման վրա ուշադրություն դարձնել:  ”Հովանավորներից շատերն են օժանդակում կրթօջախներում լսարանների կամ դպրոցների բարելավմանը, այս նախադեպը, […]

Անմխիթար է

Օմբուդսմենի և Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության շնորհիվ վերհանվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների մի շարք գործնական և օրենսդրական խնդիրներ, որոնց զգալի մասն արդեն իսկ կարգավորվել է: Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը բարձրաձայնել է Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանների խցերի պատերին ամրացված և փակվող երկաթե մահճակալները փոխարինելու և յուրաքանչյուր զինծառայողին օրենքով հասանելիք նվազագույն բնակելի […]

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել […]

Հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոհավաքակայանի շինության ետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը։ ՀՀ ՊՆ հանրային կապերի ու տեղեկատվության վարչության հաղորդման համաձայն  զինծառայողը ծնվել է 1992-ին, զորակոչվել է 2013-ին Մաշտոցի զինկոմիսարիատից: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մոնթեականները կրկին բարձր արդյունքներ են ցուցաբերել “Սոյուզ 2014-Հաղթանակի ժառանգներ” միջազգային հավաքներում

 Ս.թ. օգոստոսի 16-ից 31-ը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը` վարժարանի պետ, գնդապետ Վ. Ոսկանյանի ղեկավարությամբ, մասնակցել է Ղրղզստանի Հանրապետությունում կայացած «Սոյուզ 2014-Հաղթանակի ժառանգներ» երիտասարդական ուսումնական ռազմամարզական միջազգային հավաքին: Հավաքին իրենց մասնակցությունն են ունեցել Ռուսաստանի Դաշնության 8, Ղրղզստանի 2, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովիայի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունների թիմերը: […]

Ադրբեջանի հերթական սին հայտարարությունները

Աստիճանաբար դուրս գալով օգոստոսի սկզբին սահմանագծում դիվերսիոն գործողությունների անհաջողության պատճառած ցնցումից` Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որդեգրել է նոր մարտավարություն, այս անգամ շեփորահարելով Հայաստանի տնտեսության ծանր վիճակի, ներքաղաքական լարվածության, արտագաղթի և մարդու իրավունքների ոտնահարման մասին: Այս սին հայտարություներին լրատվամիջոցներից զատ ներգրավված են նաև Ադրբեջանի  բարձրաստիճան պաշտոնական օղակները, և անձամբ Իլհամ Ալիևը: Իր տասնյակ զինվորների անիմաստ մահվան ուղարկած […]

ՆԱՏՕ-ն կշարունակի սատարել Հարավային Կովկասում կոնֆլիկտի խաղաղ կարգավորուման ջանքերը

ՆԱՏՕ-ն կշարունակի սատարել Հարավային Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելնսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Այդ մասին ասվում է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հրապարակված ՆԱՏՕ-ի  գագաթնաժողովի հռչակագրում: ՛՛Կողմերին կոչ ենք անում կառուցողական եւ ուժեղացված քաղաքական կամքով ներգրավվել հակամարտությունների խաղաղ լուծման գործընթացին՝ բանակցությունների հաստատված շրջանակների սահմաններում՛՛, – ասվում է հռչակագրում: Հռչակագրում […]

Ականի պայթյունից տուժած Վարդան Ավագյանի վիճակը կայուն ծանր է

Տավուշի մարզում երեկ ականի պայթյունից տուժած Վարդան Ավագյանը գտնվում է  Բերդ քաղաքի հոսպիտալում: Henaran.am-ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Ավագյանի վիճակն այս պահին կայուն ծանր է, սակայն նա ապաքինվում է: Հիշեցնենք, որ երեկ ժամը 11:00-ի սահմաններում Տավուշի մարզում կրկին ական է պայթել: Այս անգամ տուժել է Նորաշեն գյուղի բնակիչ, լեյտենանտ Վարդան Ավագյանը:

Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը

 Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանական գերատեսչությունների 52 ղեկավարների ձևաչափով հանդիպմանը: Նիստի ժամանակ մեկնարկեց ՆԱՏՕ-ի և գործըկեր պետությունների միջև ”Փոխգործունակության հարթակ” նախաձեռնությունը, որը համագործակցության առկա մեխանիզմների համադրման ու ներդաշնակեցման միջոցով միտված է պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության և ուսումնական ու […]

Հայ-հունական ռազմական երկարաժամկետ համագործակցություն

      Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի հրավերով ս.թ. սեպտեմբերի 1-ից 3-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պաշտոնական այցով եղել է Հունաստանի Հանրապետությունում:   Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպումներ է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոստարակոսի եւ Հունաստանի Ազգային պաշտպանության ալտերնատ նախարար տիկին Ֆոֆի Գենիմատայի հետ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի