15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՆԱՏՕ-ն կշարունակի սատարել Հարավային Կովկասում կոնֆլիկտի խաղաղ կարգավորուման ջանքերը

ՆԱՏՕ-ն կշարունակի սատարել Հարավային Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելնսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Այդ մասին ասվում է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հրապարակված ՆԱՏՕ-ի  գագաթնաժողովի հռչակագրում:

՛՛Կողմերին կոչ ենք անում կառուցողական եւ ուժեղացված քաղաքական կամքով ներգրավվել հակամարտությունների խաղաղ լուծման գործընթացին՝ բանակցությունների հաստատված շրջանակների սահմաններում՛՛, – ասվում է հռչակագրում:

Հռչակագրում  նաև ընդգծվում է.՛՛Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի գրավումը եւ Արեւելյան Ուկրաինայում ռազմական ինտերվենցիան առաջ են քաշել Արեւելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի որոշ գործընկերների օրինական անհանգստությունը: Այդ կապակցությամբ, դաշնակիցները կշարունակեն սատարել ՛՛արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտներում ինքնուրույն եւ ինքնիշխան՝ արտաքին ճնշումից եւ հարկադրանքից ազատ ընտրություն կատարելու՛՛ գործընկերների իրավունքը: Դաշնակիցները նախկինի պես հավատարիմ են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության եւ ինքնիշխանության աջակցությանը՛՛:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ