03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

՛՛Տիկին՝ Վովա չի, այլ պարոն Գասպարյան … ՛՛ /վիդեո/

՛՛Վովային կանչեք հետը խոսամ, ես միայն Վովայի հետ պիտի խոսամ: Ինձի մենակ Վովանա պետք՛՛,-այսօր կառավարության մոտ Երևանի փոխոստիկանապաետ Վալերի Օսիպյանի հետ բանավեճում բղավում էր՝ բանակում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը: ՛՛Տիկին՝ Վովա չի, այլ պարոն Գասպարյան , չի կարելի հանգստացեք՛՛,-փորձում էր կնոջը հանդարտեցնել Օսիպյանը: Իրինա Ղազարյանը սակայն բղավում էր և արդարություն պահանջում: ՛՛Ամոթա լավ էլի […]

Հակառակորդի գնդակից զինծառայող է մահացել

2014 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող՝ Դավիթ Վիկտորի Նավասարդյանը: Փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով՝ ազգային ատելության […]

Ձևավորվում է Ազգ-բանակ հասարակական կոմիտե

Աշխարհը թևակոխել է բազմաբևեռացման և անկայունացման փուլ: Իրադարձությունների զարգացման ընթացքը հուշում է, որ հերթական կայունացման փուլը հեռու է: Մասնավորապես՝ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը, որի մաս է կազմում նաև մեր երկիրը, վերածվել է մեծ ու փոքր շահերի արյունալի բախման հանգույցի: Մեր աչքի առաջ տեղի են ունենում այսպես կոչված ”հիբրիդային” (կանոնավոր և անկանոն ուժերի, ինչպես նաև տեղեկութային […]

Զինված ուժերում մահացության դեպքերի մասին

      2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ Պաշտպանության Բանակում 36 միջադեպի հետեւանքով մահացել է 38 զինծառայող: 2013թ-ի նույն ժամանակահատվածում զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 25 հոգի: Այսինքն` այս տարի մահացության դեպքերն ավելացել են 13-ով: Նշված ժամանակահատվածում գրանցված  մահացության 38 դեպքերից  20-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 6-ը՝ […]

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հայտարարությունը

      Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն–հետախուզական խմբի երրորդ անդամի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրությունցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված Հ.Հասանովի դին:   Փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:     […]

Միայն սահմանադրականի վրա մի տարեք. Ա. Մանուկյան

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության առաջարկած ”Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը երեկ քննարկվել էր արտահերթ ռեժիմով:”Մենք գտնում ենք, որ Սահմանադրության հետ կապված որևէ խնդիր չենք լուծում, խնդիր չկա”,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ու հայտնեց, որ իրենք դեմ […]

Ստորագրվել է հայ-բրիտանական ռազմական համագործակցության պլանը

Ս.թ. սեպտեմբերի 29-ից 30-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բրիտանական առաջին ռազմաքաղաքական քննարկումները ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:  Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական ռազմական համագործակցության ներկայիս ոլորտների զարգացմանն ու նոր նախաձեռնությունների առաջադրմանն առնչվող հարցեր: Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել քննարկումների արդյունքների ամփոփումը ՀՀ պաշտպանության […]

Ակնհայտ արձանագրվում է, որ 2008-ի մարտի մեկին Քոչարյանի հրամանագիրն ապօրինի է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ ՀԱԿ խմբակցության հեղինակած ”Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը չի ընդունվի: ”Որովհետև սա խիստ վտանգավոր նախագիծ է: Եթե ընդունվի այս նախագիծն, ապա ես միանգամից հայտարարում եմ, որ ակնհայտ արձանագրվում է, որ 2008-ին մարտի մեկին Քոչարյանի հրամանագիրն ապօրինի է, որովհետև օգտագործել […]

Սիրելի են ոչ միայն բանակը, այլև ոստիկանությունը, քաղաքացիները

 Ազգային ժողովում քննարկվում է ՀԱԿ խմբակցության ներկայացրած ‘’Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:  Գագիկ Ջհնագիրյանը խոսեց նախագծի հիմնական վիճելի հարցի մասին՝ արտակարգ դրության ժամանակ ԶՈՒ կիրառումն է: Նա հղում արեց Սահմանադրության համապատասխան հոդվածին, որի համաձայն նախագահն իրավունք ունի հայտարարել ռազմական դրություն միայն երեք դեպքում, երբ լինի զինված հարձակում երկրի […]

Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

Սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը: Շփման գծի հակառակ կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի