03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հակառակորդի գնդակից զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: ԼՂՀ պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Մ. Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Սեյրան Օհանյանը հանդիպել է

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար, տիկին Սառա Էպրեխտի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի գրասենյակի միջև ստորագրվեց «Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու […]

Սեյրան Օհանյանն ընդունել է

Սեպտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Թաղիսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Մավրոեիդիսին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Դիվերսիաների դեմ պայքարի համակարգ է ստեղծվել. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հակառակորդի դեվերսիաների դեմ պայքարի համակարգ է ստեղծել ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ-ում: Այս մասին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը: “Մենք սկսում ենք մեր պատմության մեջ պաշտպանական ուժի երկրորդ վերանայումը: Մենք այսօր ուշադրություն ենք դարձնում նաև “ղեկավարում առաջադրանքի միջոցով” սկզբունքի ձևավորմանը”,-ասաց նախարարը` հավելելով, որ Հայաստանի և Արցախի հետ պարտադրելու […]

ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի

Սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/, Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր […]

Զինվորները ուտելիքի դիմաց բռնաբարել են կանանց

Սոմալիում Աֆրիկյան միության զինվորները կանանց բռնաբարել են` հումանիտար օգնության եւ ուտելիքի դիմաց:   Բռնաբարված կանանցից ոմանք պատմել են, որ զինվորները իրենց արարքներից հետո գումար կամ ուտելիք են տվել իրենց: Հարկ է նշել, սակայն, որ Աֆրիկյան միությունը ֆինանսավորվում է համաշխարհային միության կողմից եւ նախատեսված է Սոմալիում հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքնասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը չի նվազելու. Ս. Օհանյան

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին  մասնակցում էին պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը:  Խորհրդակցությունը նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ […]

Բանակի հզորությունը քանակական առավելության ու սպառազինության մեջ չէ. Սեյրան Օհանյան

Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ)։  Նախարարն ուսանողների ու դասախոսների հետ ծաղիկներ դրեց ՀՊՏՀ բակում տեղադրված ՛՛Զոհերի հիշատակին՛՛ նվիրված հուշաքարի մոտ, մասնակցեց ուսանող-ազատամարտիկների անվան լսարանի բացման արարողությանը, որին, բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, ներկա էին նաև զոհված ուսանող-ազատամարտիկների ընտանիքների անդամները, հարազատներն ու մարտական ընկերները: Ուսանող-ազատամարտիկների լսարանը նվիրված է ՀՊՏՀ […]

Պատժվելու են

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 11-ին մեկնել է ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ, ս.թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել էր պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը:  Զորամասում ՀՀ պաշտպանության նախարարը անցկացրել է խորհրդակցություն, որին ներկա են եղել ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ […]

Ընդունել է Սեյրան Օհանյանը

Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին եւ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոին: Գնդապետ Սեբոն Սեյրան Օհանյանին է հանձնել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Չակ Հեյգլի կողմից ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված երաշխավորման նամակը, որով ներկայացվում է Հայաստանում ռազմական կցորդի պաշտոնավարման լիազորությունների շրջանակը: Հանդիպման ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի