Դիվերսիաների դեմ պայքարի համակարգ է ստեղծվել. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հակառակորդի դեվերսիաների դեմ պայքարի համակարգ է ստեղծել ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ-ում: Այս մասին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը: “Մենք սկսում ենք մեր պատմության մեջ պաշտպանական ուժի երկրորդ վերանայումը: Մենք այսօր ուշադրություն ենք դարձնում նաև “ղեկավարում առաջադրանքի միջոցով” սկզբունքի ձևավորմանը”,-ասաց նախարարը` հավելելով, որ Հայաստանի և Արցախի հետ պարտադրելու պայմանով խոսելն անհնար է:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են մարդիկ սահմանը հատում, ապա Ս. Օհանյանը շեշտեց. “Մեր լեռնային պայմանները թույլ չեն տալիս ամբողջությամբ յուրաքանչյուր մետրը փակել: Որոշ տեղերում կան բաց տարածքներ, այդ տեղերում կան համապատասխան նշաններ, բայց բնակիչները դրանց ուշադրություն չեն դարձնում: Փորձը ցույց է տալիս, որ սահմանը հատած մարդկանց մեծ մասը որոշակի մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ էին և ուշադրություն չեն դարձրել այդ նշաններին”: