11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այց զինվորական հոսպիտալ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը եւ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը օգոստոսի 5-ին այցելել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Այցելության նպատակը հակառակորդի կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման տարբեր դեպքերի ընթացքում հրազենային վիրավորումներ ստացած եւ հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին տեսակցելն էր: Սեյրան Օհանյանը,  Հերմինե Նաղդալյանը, Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը զրուցել են ապաքինվող զինծառայողների հետ, բժիշկներից հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, իրենց զորակցությունն են հայտնել Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց հերոսաբար դրսեւորած հայորդիների ծնողներին:

Այցելության ընթացքում Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության եւ նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արիության մեդալով պարգեւատրված շարքային Նորայր Միքայելի Քամալյանին հանձնվեց պետական բարձր պարգեւը: Հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին ԱԺ պատգամավորները հանձնեցին նաեւ անվանական ժամացույցներ:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ