06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

”Մեզ համար վտանգը ոչ թե Ադրբեջանն է, այլ մենք` հայերս” /վիդեո/

‘’Ուր են ազատամարտիկները, ինչի դուրս չեն գալիս փողոց, որ ասեն` մենք պատրաստ ենք գնանք պատերազմի, այնպես են արել, որ տվյալ անձինք հիասթափվել են”,-այսօր ասուլիսում ասաց ”Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Նա նշեց, որ պատերազմից հետո պետք էչ երկիրը կարգի բերել, ժողովրդին արժանապատիվ կյանք մատուցել, իսկ այսօր իշխանությունները պետք է մտածեն խրամատներն ամրացնելու, ավելի ժամանակակից զենքեր ձեռքբերելու մասին: ”Եթե մեր խրամատներն ամուր լինեն, մեզ չեն հաղթի, ադրբեջանցին այն զինվորը չէ, որ մեզ հաղթի”,-նկատեց նա: 

Եղիազարյանի խոսքով`եթե պատերազմը վերսկսվի, ապա հայոց բանակը կրկին հաղթանակ կտանի, միայն թե կազմակերպել է պետք: ”Մենք կարող ենք կռվել ու բոլորից էլ լավ, մեզ միայն կազմակերպիչ է պետք: Ադրբեջանը մեզ համար վտանգ չի ներկայացնում, մեզ համար վտանգ ներկայացնում ենք մենք, մենք հայերով, որովհտեև մենք ավելի շատ խոսում ենք, քան թե գործում ենք”,-շեշտեց ջոկատի հրամանատարը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ