04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Շատ թույլ է պատերազմի վերսկսման հավանականությունը. Իրանի դեսպան

՛՛Մենք դեմ ենք ցանկացած բռնության ու ծայրահեղականության, ցանկացած տարաձայնություն պետք է լուծում ստանա խաղաղ, բանակցային ճանապարհով, երկխոսության միջոցով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին՝ խոսելով սահմանին հակառակորդի վերջին օրերի ակտիվացումից: 

 Դեսպանը նշեց, որ այսօր կան միջազգային սկզբունքներ, և բռնությունը որևէ իմաստ այլևս չպիտի ունենա, ու այդ սկզբունքները պետք է հարգվեն: ՛՛Եթե կա բանակցություն, ի՞նչի պիտի ձեռքը տանեն զենքին: Մենք ցանկություն չունենք, որ տարածաշրջանում որևէ անկայունություն լինի՛՛,-շեշտեց նա: Վերջինս վստահեցնում է նաև, որ Իրանի ադրբեջանախոս քաղաքացիները Հայաստանի համար որևէ վտանգ չեն ներկայացնի: Դեսպանը կողմերին կոչ արեց խաղաղ լուծել խնդիրը ու ևս մեկ անգամ շեշտեց՝ Իրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած լարվածության, քանի որ դա տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը կխաթարի, ու վնաս կլինի բոլոր երկրներին: 

Նախիջևանում թուրքական ստորաբաժանման գոյության վերաբերյալ լուրերի մասին նա ասաց, որ վստահ չէ, որ այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանն ու առաջին անգամ է լսում այդ մասին: Ինչ վերաբերում է սահմանում Ռուսաստանի խաղաղապահ զորքերի տեղակայմանն, ապա Մոհամմադ Ռեյիսին ընդգծեց, որ այն կախված է Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշումից: ՛՛Խումբն աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ ու ինչ-որ լուծումների պետք է հասնեն, Մինսկի խումբն աշխատում է, որ խաղաղ ճանապարհով խնդիրը լուծում ստանա: 

Սակայն ես վստահ եմ, որ օտար օժերի տեղակայումը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը: Վառ օրինակ են Իրաքն ու Աֆղանստանը՛՛:

Հարցին, թե որքանով է հավանական պատերազմի վերսկսումը, նա պատասխանեց. ՛՛Իմ կարծիքով՝ շատ թույլ է հավանականությունը, որ ռազմական գործողություններ սկսվեն, Մինսկի խումբը չի ցանկանում, որ ռազմական ճանապարհով խնդիրը լուծվի, իսկ Հայաստանն ու Ադրբեջանն էլ այդ խմբին են հանձնարարել լուծել խնդիրը՛՛:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ