18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սեյրան Օհանյանը ցավում է, որ մարտական ընկերները քննադատում են /վիդեո/

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասաց, որ ադրբեջանական կողմը միշտ էլ փորձել է ակտիվ լինել եւ լարվածություն ստեղծել առաջին գծում: “Իհարկե ներքաղաքական եւ միջազգային խնդիրներ իրականացնելու համար նաեւ, փորձելու են ազդել այն կառույցների վրա, ովքեր զբաղվում են Ղարաբաղյան խնդրով, չհասկանալով, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն մեր ժողովուրդը երբեք չեն ուզում երկրորդ անգամ պարտադրված վիճակում լինել: Առաջին անգամ նրանք մեզ պարտադրել են պատերազմ, եւ Արցախի ժողովուրդը պատվով է դուրս եկել եւ ունեցել է հաջողություններ, հաղթանակ է տարել, հիմա փորձում են լարվածությամբ ազդեցություն գործել բանակցային գործընթացի վրա` միակողմանի հաջողություններ ունենալու, միակողմանի զիջումներ ունենալու համար”,- ասաց նախարարը:

Ս. Օհանյանի կարծիքով  երկխոսությունն ու վստահության մթնոլորտի շնորհիվ միայն կարող են  ԼՂՀ խնդիրը խաղաղ եւ քաղաքական ճանապարհով հասցնել մինչեւ վերջ:

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե օրերս ձերբակալված արդրբեջանցի  դիվերսանտը 3 տարի շարունակ Հայաստանում առեւտրով է զբաղվել՝ Ս. Օհանյանն ասաց. “Այդպիսի տեղեկություններ մենք չունենք:

Այսօր շատ-շատ անհատներ եւ ցավալի է նաեւ որ դրանց մեջ կան նաեւ մեր մարտական ընկերները, փորձում են գնահատականներ տալ եւ ասել, որ ասենք ծառայությունը թերի է կազմակերպված, նրանք, ովքեր որ եղել են մեր սահմանագծի տարբեր հատվածներում, մանավանդ Քարվաճառում, որտեղ որ ԼՂՀ ՊԲ զորքերը հերթապահություն են իրականացնում, լեռնաանտառային պայմանները հնարավորություն չեն ստեղծում ամբողջությամբ փակել, եւ այդպիսի դեպքեր միշտ էլ եղել են, եւ ընդհակառակը մենք այսօր փառք պետք է տանք մեր զինվորներին, ովքեր կարողացել են հայտնաբերել, վնասազերծել, մեկ հոգու ոչնչացնել եւ երկու հոգու գերեվարել”:

Նախարարի հետ զրույցի մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ