05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանները բերման են ենթարկել հետախուզվող «օրենքով գող» Արտյոմ Ղազարյանին (տեսանյութ)

  Օգոստոսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել Գյումրու բնակիչ, 1982 թվականին ծնված, քրեական միջավայրում «օրենքով գող» համարվող Արտյոմ Ղազարյանին, որն այս տարվա հուլիսի 2-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանությունը հիշեցնում է, որ հունիսի 25-ին, ժամը […]

ՄԻՊ-ն ամփոփել է սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ զեկույցները և ուղարկել միջազգային կառույցներին

  2017 թվականի 8 ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ զեկույցներն ամփոփվել և ուղարկվել են միջազգային կառույցներին, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամփոփել է այս տարվա հունվար ամսից մինչ օրս Հայաստանի Տավուշի մարզի Չինարի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական […]

«ՍԱՍ»-ի գործով քրգործի նախաքննությունը շարունակվում է. ՀԺ

  Չորս ամիս առաջ «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի աղմկոտ ձայնագրության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ չկան: ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, և նախաքննության գաղտնիությունից ելնելով, լրացուցիչ տվյալներ հրապարակել չի կարող: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ծեծել են հանրային պաշտպան Փափազ Ավագյանին. Հայկական ժամանակ

  Օգոստոսի 12-ին Աղավնաձոր գյուղի «Մուրադի քար» կոչվող տարածքում ծեծել են Վայոց ձորի մարզի հանրային պաշտպան 35-ամյա Փափազ Ավագյանին:  «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վիճաբանությունն ու ծեծկռտուքը սկսվել է «արա»-ով դիմելու  պատճառով։ Թերթի հետ զրույցում փաստաբան Ավագյանը չի ցանկացել խոսել դեպքի մասին ու նշել է. «Ուղղակի տհաճ է։ Երկու-երեք օրից ձեր հարցերին սպառիչ կպատասխանեմ, այս պահին  ցանկություն […]

Փաստաբանին ծեծի՞ են ենթարկել

Փաստաբանների պալատի Վայոց Ձորի մարզի հանրային պաշտպան, Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Փափազ Ավագյանը դիմել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին եւ հայտնել, որ օգոստոսի 12-ին, առավոտյան, իր նկատմամբ հարձակում է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Աղավնաձոր գյուղի «Մուրադի քար» կոչվող տարածքում՝ ճանապարհային վազանց կատարելու եւ ձայնային ազդանշան տալու համար միմյանց միջեւ […]

Հղի քույրն ու եղբայրը ավտովթարի զոհ դարձան. վարորդը դատապարտվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 4-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական վթարի մեջ մեղադրվող Արթուր Միրզոյանին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման: Դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալը: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը վճռեց Արթուր Միրզոյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ […]

Դոն Պիպոյի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ կասկածվողը դիմել է ծայրահեղ քայլի

Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանը շարունակում է պահվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձին խցում: Այս մասին տեղեկացնում է  Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը: Արկադի Քոչինյանը հացադուլ էր սկսել  պահանջելով  փոխել իր խափանման միջոց`կալանքը: Նա մի քանի օր հացադուլ անելուց հետո՝ դադարեցրել է այն: Արկադի Քոչինյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ […]

Գերեզմանատնից 30-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երեւանում երեկ՝ օգոստոսի 10-ին, 30-ամյա տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել հրազենային վնասվածքով: Ոստիկանության լրատվական ծառայությունից  տեղեկացանք, որ հաղորդումը մայրաքաղաքի «Արամյանց» բժշկական կենտրոնից այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ: Տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Շահումյանի գերեզմանատանը: Կատարվում է քննություն:

Մարզպետի խորհրդականի սպանության գործով մեղադրյալ կնոջ նկատմամբ նշանակվել է համալիր փորձաքննություն

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կնոջ նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Որոշում է կայացվել նշանակել ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն՝ պարզելու համար, թե Սիմոնյանի սպանության մեղադրանքով կալանքի տակ գտնվող նրա կինը հանցագործությունը կատարելու պահին եւ դրանից հետո ի՞նչ հոգեկան վիճակում է գտնվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ […]

Դատապարտյալի մոտից թմրանյութ են գտել

Օգոստոսի 9-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Բ.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերել են ծխախոտի տուփ` 10 գլանակներով, ինչպես նաեւ երկու փաթեթ` 1,5 գրամ քաշով սպիտակ փոշենման եւ 1,1 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ պարունակող: Միեւնույն ժամանակ անձնական խուզարկության է ենթարկվել նաեւ կալանավորված անձ Մ. Կ.-ն, ում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված