06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Դոն Պիպոյի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ կասկածվողը դիմել է ծայրահեղ քայլի

Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանը շարունակում է պահվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձին խցում:

Այս մասին տեղեկացնում է  Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը: Արկադի Քոչինյանը հացադուլ էր սկսել  պահանջելով  փոխել իր խափանման միջոց`կալանքը: Նա մի քանի օր հացադուլ անելուց հետո՝ դադարեցրել է այն: Արկադի Քոչինյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մի խումբ անձանց կողմից՝ պատվերով, անձի (Դոն Պիպոյի) սպանության նախապատրաստության, զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար մայիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել 3 հոգու՝  ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ  կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով։

Քննությամբ պարզվել է առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության համար անհրաժեշտ փոխադրամիջոցը ձեռք բերելու նպատակով խմբի անդամներին գումար տրամադրած անձի ինքնությունը, եւ որ  խմբի անդամների միջեւ հաղորդակցությունն ապահովելու նպատակով  օգտագործվել են այլ երկրի բջջային օպերատորների հեռախոսաքարտեր։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ