05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Իրանի քաղաքացին հետախուզվում էր սպանության համար

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 7-ին, ժամը 2.50-ին, Մեղրիի մաքսակետից բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1991 թ. ծնված Ամիրհոսսեյն Թ.-ն: Նա մայիսի 18-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):

ՄԻՊ-ը հացադուլ հայտարարած «Սասնա ծռեր»-ի կողքին

Քրեակատարողական հիմնարկում ստուգվել են հացադուլ հայտարարած անձանց պահման պայմանները Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Հետևողական ուսումնասիրության են ենթարկվել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի և Վարդգես Գևորգյանի առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները:  Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների ապահովումը պահանջում է աշխատանքի հատուկ […]

Սպանություն՝ հոգեհացից հետո. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 27-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: 2017 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 20:10-ին, «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի շրջանի սուր կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել […]

Հայտնի է փաստաբանների պալատի նախագահի ընտրության օրը

Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին: Այս մասին որոշվել է այսօր՝ օգոստոսի 7-ին: Պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվում է օգոստոսի 12-ից (ներառյալ) և ավարտվում է օգոստոսի 17-ին (ներառյալ)։ Թեկնածուների քարոզչությունը սկսվում է օգոստոսի 18-ից (ներառյալ) և ավարտվում է սեպտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին։

Վարչապետի հետ հույսեր են կապում. հարցում /տեսանյութ/

«ՀՀ կառավարությունն օգտագործում է ԵԱՏՄ ամբողջ պոտենցիալը, և գործադիրի գործունեության շնորհիվ շատ փորձագետներ 2,5-3  տոկոս տնտեսական աճ են ակնկալում»,-այսoր` օգոստոսի 7-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց «Ժողովրդի ձայն» ՀԿ փորձագետ Արման Ղուկասյանը: «Վերջին ամիսներին տնտեսության ճիշտ գործունեության արդյուքնում մենք կարողացանք գրանցել արտահանման 21տոկոս աճ: Մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ում բավական մեծ հեռանկարներ կան: Հույս ունենք, […]

«Սասնա ծռեր» խմբի անդամները շարունակում են հացադուլը

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարդան Գերավետյանն ու Տիգրան Մանուկյանը շարունակում են հուլիսի 21-ից  սկսած հացադուլը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց  հայտնեց ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ հացադուլ անող կալանավորների վիճակը բավարար է: Տիգրան Մանուկյանն ու Վարդան Գերավետյանը պահանջում են. 1) Ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» […]

Ի՞նչ վիճակում են Շամիրամում կրակոցներից վիրավորվածները

Շամիրամ գյուղում օգոստոսի 1-ին հնչած կրակոցների հետեւանքով Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 վիրավորները մի քանի օրից դուրս կգրվեն հիվանդանոցից։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեցին հիվանդանոցի լրատվական ծառայությունից ։ Տոսուն եւ Խըդր Սմոյաններն ու Ֆայզու Օզմանյանը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ, նրանց վիճակն այժմ բավարար է։ Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ նախնական տվյալով, 2017թ. օգոստոսի 1-ին […]

25 հազարի փոխարեն՝ գանձապահը գնորդին սխալմամբ վերադարձրել է 475 հազար դրամ: Գնորդին ճանաչողներին խնդրում ենք արձագանքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 2-ին Ոստիկանության Էրեբունու բաժին դիմած աղջիկը հայտնել է, որ առևտրի կենտրոնի հագուստի խանութներից մեկում, որտեղ ինքը գանձապահ է աշխատում, գնորդից վերցրել է 50 հազար դրամ։ Ոստիկանությունից հայտնում են, որ գանձապահը համակարգչում 50 հազարի փոխարեն մուտքագրել է 500 հազար դրամ ու գնորդին վերադարձրել է 475 հազար դրամ՝ 25 հազարի փոխարեն։

Մեղադրանք է առաջադրվել` Շամիրամ գյուղում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ Շամիրամ գյուղում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված   սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար։ Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված