28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վարչապետի հետ հույսեր են կապում. հարցում /տեսանյութ/

«ՀՀ կառավարությունն օգտագործում է ԵԱՏՄ ամբողջ պոտենցիալը, և գործադիրի գործունեության շնորհիվ շատ փորձագետներ 2,5-3  տոկոս տնտեսական աճ են ակնկալում»,-այսoր` օգոստոսի 7-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց «Ժողովրդի ձայն» ՀԿ փորձագետ Արման Ղուկասյանը:

«Վերջին ամիսներին տնտեսության ճիշտ գործունեության արդյուքնում մենք կարողացանք գրանցել արտահանման 21տոկոս աճ: Մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ում բավական մեծ հեռանկարներ կան: Հույս ունենք, որ նման հաջողությունների պարագայում 2018 թվականի հունվարից հնարավոր կլինի միգրացիայի նվազում արձանագրել»,- նշեց Ղուկասյանը:

Արման Ղուկասյանի խոսքով, ՀՀ քաղաքացիները հույսեր են կապում կառավարության հետ: Ընդ որում, զգալի մեծամասնությունը առաջնային է կարծում Ռուսաստանի հետ հարաբերությունները: «Մարդիկ առավել հաճախ աշխատանքի մեկնում են ՌԴ, ոչ թե Եվրոպա, և երկիր մտնող տրանսֆերների մեծ մասը գալիս է Ռուսաստանից, ոչ թե ԵՄ անդամ երկրներից»,- նշեց Արման Ղուկասյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը`  «Ժողովրդի ձայն» ՀԿ փորձագետ Ծովինար Կոստանյանն իր հերթին նշեց, որ 900 երևանաբնակների շրջանում վերջերս անցկացված փոքրիկ սոցհարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների 72 տոկոսը չի պատրաստվում բնակություն հաստատել արտերկրում, 19 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին, իսկ ահա 9 տոկոսը հստակ պատասխանել է, որ պատրաստ է հեռանալ Հայաստանից:

Հարցին՝ արդյոք մոտ ժամանակներս ակնկալում են Հայաստանում բարեփոխումներ սոցիալ-տնտեսական ոլորտում, 79  տոկոսը դրական պատասխան է տվել, 15 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել, 6 տոկոսն էլ ասել է, որ որևէ բարեփոխում չի ակնկալում:
«Հարցվողների գերակշիռ մասը հույսեր է կապում Կարեն Կարապետյանի կառավարության և ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամության հետ»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ