03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանները բերման են ենթարկել հետախուզվող «օրենքով գող» Արտյոմ Ղազարյանին (տեսանյութ)

 

Օգոստոսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել Գյումրու բնակիչ, 1982 թվականին ծնված, քրեական միջավայրում «օրենքով գող» համարվող Արտյոմ Ղազարյանին, որն այս տարվա հուլիսի 2-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ հունիսի 25-ին, ժամը 23.15-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել որովայնի հրազենային վնասվածքով մի տղամարդ:

Քրեական հետախույզները պարզել էին, որ Գյումրու Սայաթ-Նովայի փողոցում գործող սրճարաններից մեկի դիմաց տեղի է ունեցել փոխհրաձգություն, որին մասնակցել են Արտյոմ Ղազարյանը, 1986 թ. ծնված Կարեն Սարգսյանը և տուժողը՝ 30-ամյա Գեորգի Հակոբյանը:

Ոստիկանության քրական հետախուզության և ԿՀԴՊ գլխավոր վարչությունների, Շիրակի մարզային վարչության ու Կումայրիի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումներով պարզվել էր, որ հրազենային վնասվածքը նրան պատճառել է Արտյոմ Ղազարյանը:
Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել և հայտարարվել հետախուզում:

Արդեն հուլիսի 1-ին սպանության փորձին օժանդակելու կասկածանքով կալանավորվել էր նախկինում գողության համար դատապարտված Կարեն Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ