06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաստաբանին ծեծի՞ են ենթարկել

Փաստաբանների պալատի Վայոց Ձորի մարզի հանրային պաշտպան, Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Փափազ Ավագյանը դիմել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին եւ հայտնել, որ օգոստոսի 12-ին, առավոտյան, իր նկատմամբ հարձակում է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Աղավնաձոր գյուղի «Մուրադի քար» կոչվող տարածքում՝ ճանապարհային վազանց կատարելու եւ ձայնային ազդանշան տալու համար միմյանց միջեւ ծագած վիճաբանության ժամանակ, երբ 2 Mercedes-ների վարորդներ հարձակվել են փաստաբանի վրա, ծեծի ենթարկել, ինչի հետեւանքով էլ փաստաբանը մարմնի տարբեր մասերում ստացել է վնասվածքներ։ Ոստիկանություն են հրավիրվել Արարատի մարզի բնակիչներ՝ 49-ամյա Թաթուլ Թ.-ն, 19-ամյա Դավիթ Թ.-ն, 41-ամյա Լիդա Ա.-ն, 31-ամյա Արտակ Ա.-ն, 24-ամյա Վոլոդյա Ն.-ն եւ 31-ամյա Դավիթ Մ.-ն։ Նրանք կասկածվում են ծեծկռտուքին մասնակցելու մեջ, իսկ Թաթուլ Թ.-ն հայտնել է, որ Փափազ Ավագյանին ինքն է ծեծի ենթարկել։

Աղբյուրի տեղեկություններով՝ հայտնաբերվել են նաեւ Թաթուլ Թ.-ի վարած Mercedes մակնիշի 24 NV 444 համարանիշի եւ Վոլոդյա Ն.-ին պատկանող Mercedes մակնիշի 90 AP 090 համարանիշի ավտոմեքենաները։  Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ