11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Դատապարտյալի մոտից թմրանյութ են գտել

Օգոստոսի 9-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Բ.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերել են ծխախոտի տուփ` 10 գլանակներով, ինչպես նաեւ երկու փաթեթ` 1,5 գրամ քաշով սպիտակ փոշենման եւ 1,1 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ պարունակող:

Միեւնույն ժամանակ անձնական խուզարկության է ենթարկվել նաեւ կալանավորված անձ Մ. Կ.-ն, ում մոտից հայտնաբերվել է անձեռոցիկով փաթաթված սպիտակ փոշենման զանգված եւ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված կաթնագույն զանգված` ընդհանուրը 3,8 գրամ քաշով:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ