05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հղի քույրն ու եղբայրը ավտովթարի զոհ դարձան. վարորդը դատապարտվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 4-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական վթարի մեջ մեղադրվող Արթուր Միրզոյանին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման:

Դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալը: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը վճռեց Արթուր Միրզոյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով` զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ 2017թ. մայիսի 4-ին առավոտյան Քաջարանի բնակիչ Արթուր Միրզոյանը Որոտան գյուղից դեպի Գորիս գնալիս, դեռեւս չպարզված հանգամանքներում, մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ 40 մետր ընթանալով ճանապարհի ձախակողմյան կանաչապատ ձորակով՝ ընկել է Որոտան գետը, գլխիվայր շրջվել գետի միջով անցնող խողովակների վրա: Վթարի հետեւանքով ուղեւորներ, քույր ու եղբայր Դավիթ ու Աստղիկ Մկրտչյանները տեղում մահացել են:

21-ամյա Դավիթ Մկրտչյանը վերջերս էր զորացրվել բանակից, քառօրյա պատերազմի մասնակից էր: Քույրը՝ Աստղիկ Մկրտչյանը, ամուսնացած էր, 1 տարեկան երեխա ուներ, սպասում էր երկրորդ բալիկին: Մայիսի 4-ին Աստղիկի ծննդյան օրն էր: Աստղիկը սովորում էր նաեւ Գորիսի պետական համալսարանում:

Նախաքննությամբ պարզվել է, որ մեքենան վթարի է ենթարկվել, քանի որ Միրզոյանը գործուղման թերթիկը հարմար տեղ դնելու նպատակով ուշադրությունը շեղել է երթևեկությունից, ինչի հետեւանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց, ճանապարհի ձախակողմյան ձորակով ընկել Որոտան գետն ու գլխիվայր շրջվել գետի միջով անցնող խողովակների վրա

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ